06:16 29 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.32
  • GBP669.27
  • EUR570.01
  • RUB6.56
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
168 0 0

Փաստաբանները պատրաստվում են օրենքով չարգելված ցանկացած եղանակով պաշտպանել իրենց վստահորդների իրավունքներն ու օրինական շահերը։

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի փաստաբաններ Ժիրայր Ղարագյոզյանն ու Էրիկ Ալեքսանյանը հայտարարություն են տարածել` նշելով, որ ըստ հավաստի տեղեկությունների` այսօր Սյունիքի մարզում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցելության ժամանակ տեղի ունեցածի կապակցությամբ իրավապահ մարմիններին հրահանգ է իջեցվել ցանկացած գնով ձերբակալել Վահե Հակոբյանին և նրա կնոջը:

«Նման բան տեղի ունենալու դեպքում, անկասկած, կարձանագրվի հերթական քաղաքական հետապնդման փաստը, որը միտված է սեփական քաղաքական հայացքների համար քաղաքական գործչի և իր մերձավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչը բազմիցս նշել ենք, որ անթույլատրելի է»,– շեշտել են փաստաբանները։

Միևնույն ժամանակ նրանք օրենքով չարգելված ցանկացած եղանակով հետամուտ են լինելու իրենց վստահորդների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը:

Փաստաբաններն իրենց հայտարարության վերջում նշել են` պայքարը ներքին թշնամու դեմ շարունակվում է, սակայն մոտ է իր բնականոն հանգուցալուծմանը։

Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-ից Սյունիքի մարզում էր։ Գիշերը նա այցելել է Շուռնուխ համայնք, որտեղ բնակիչները վարչապետին ընդունել էին վրդովմունքով։

Այսօր Փաշինյանին վիրավորական արտահայտություններով ու բողոքի ակցիաներով էին դիմավորել նաև Ագարակում, Մեղրիում ու Կապանում:

Դատախազությունը ոստիկանությանը հանձնարարել է զբաղվել Փաշինյանին առնչվող Սյունիքի դեպքերով

Հիշեցնենք նաև, որ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն այս տարվա մարտին է ստեղծել «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը, որի ներկայացուցիչները առաջնային խնդիր են համարում սահմանային և ընդհանրապես երկրի անվտանգության ապահովումը։ 

Կուսակցության վարչության կազմում են Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը, Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցն ու Տաթևի նախկին քաղաքապետ Մուրադ Սիմոնյանը:

Ըստ թեմայի

Ինչո՞ւ է Փաշինյանն ամեն գնով այցելում Սյունիք, կամ ե՞րբ սյունեցին կտոնի իր հաղթանակը
«Որոշում է կայացվել Սյունիքի սահմանագիծը համաձայնեցնել ՀԱՊԿ սահմանագծին». Նիկոլ Փաշինյան
Ակնկալում եմ կտրուկ գործողություններ. Փաշինյանը` Սյունիքի ակցիաների մասին. տեսանյութ
թեգերը:
Ձերբակալություն, Վահե Հակոբյան, Սյունիքի մարզ, Հայաստան

Գլխավոր թեմաներ