04:56 21 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
90 0 0

Ապրիլի 13-ին լրագրող Փայլակ Ֆահրադյանին հարվածելու դեպքով նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում էր կայացվել մերժել քրեական գործի հարուցումը։

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանի կողմից լրագրողին հարվածելու փաստով նորից քրեական գործ է հարուցվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը։

«ՀՔԾ վարչությունում որոշում է կայացվել ՀՔԾ-ի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու և ՀՀ ՔՕ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին»,– հայտնեց Խաչատրյանը։

Հիշեցնենք` ապրիլի 13-ին ՀՔԾ–ն հայտնել էր, որ լրագրող Փայլակ Ֆահրադյանին հարվածելու դեպքով նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել մերժել քրեական գործի հարուցումը։

մարտի 19-ին լրագրող Փայլակ Ֆահրադյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել էր, որ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը բառացիորեն հարձակվել է իր վրա:

Նրա խոսքով` դեպքը տեղի է ունեցել Երևանում գործող սրճարաններից մեկում: Լրագրողը մոտեցել է նախարարին ու հարցրել, թե ինչու է նախարարն աշխատանքային ժամը որոշել անցկացնել սրճարանում:

Արշակյանը նախ ասել է, որ գիշերային ժամերին է աշխատում, իր համար բոլոր ժամերն աշխատանքային են: Դրանից հետո խնդրել է լրագրողին անջատել տեսախցիկը, այնուհետև սկսել է սպառնալ: Լրագրողը բարձրացել է սրճարանի երկրորդ հարկ և սկսել աշխատել։

Հակոբ Արշակյանը լրագրողի հետևից բարձրացել է ու հարվածել նրան, ինչպես նաև կոտրել վերջինիս համակարգիչը։ Համացանցում տարածվեց միջադեպի տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է նախարարը քաշքշում լրագրողին, նրա կին գործընկերոջը, ապա հարվածում Փայլակի դեմքին և կոտրում համակարգիչը։

Նույն օրը Արշակյանը Facebook–ի իր էջում անդրադարձավ տեղի ունեցածին, ներողություն խնդրեց և վստահեցրեց, որ պատրաստ է պատասխանատվություն կրել միջադեպի կապակցությամբ։

Օրեր անց՝ մարտի 31-ին, նա հրաժարականի դիմում ներկայացրեց։

Վեճից առաջ Հակոբ Արշակյանը կնոջ հետ ընդմիջում է արել սրճարանում. տեսանյութ և մանրամասներ

թեգերը:
Քրեական գործ, Լրագրող, Հակոբ Արշակյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ