12:22 03 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD488.19
  • GBP679.51
  • EUR580.70
  • RUB6.69
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
1559 0 0

Կապանի քաղաքապետն ասել է, որ կրակոցներ միշտ էլ լինում են, բայց վերջինն անհամեմատ երկար է տևել։

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Քիչ առաջ Սյունիքի մարզի սահմանային հատվածում հակառակորդը կրակ է բացել Փահլասարի և Դիցմայրի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է hraparak.am–ը։

«Ավելի ճիշտ եղել է փոխադարձ հրաձգություն Դիցմայր գյուղի ու Փայլասարի կողմերը»,- ասել է Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը:

Նա տեղեկացրել է, որ կրակոցներ հաճախ են լինում, սակայն այսօրվանն ավելի երկար է տևել։

«Թե որն է պատճառը, ես կարող եմ ասել, որ պատճառ չի լինում, միշտ էլ կրակոցներ լինում են, բայց այսօր անհամեմատ երկար տևեց»,- ասել է Կապանի համայնքապետը:

Հիշեցնենք` 2020–ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո սահմանային իրավիճակը փոխվել է ոչ միայն Արցախում, այլև ՀՀ որոշ մարզերում` Գեղարքունիքում, Սյունիքում։ 

Դատախազությունը ոստիկանությանը հանձնարարել է զբաղվել Փաշինյանին առնչվող Սյունիքի դեպքերով

Հունվարի 5-ին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի 11 տները հանձնվեցին ադրբեջանցիներին։ Փետրվարի 5-ին մարզի Ներքին Խնձորեսկ գյուղից հայկական զինծառայողները նահանջել են՝ թշնամուն թողնելով 15 հեկտար հողատարածք։ 

«Որոշում է կայացվել Սյունիքի սահմանագիծը համաձայնեցնել ՀԱՊԿ սահմանագծին». Նիկոլ Փաշինյան

թեգերը:
Հայաստան, Սյունիք, Գևորգ Փարսյան

Գլխավոր թեմաներ