00:23 17 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD514.87
  • GBP726.74
  • EUR624.18
  • RUB7.16
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
27620

Նարեկ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Արմավիրի մարզի բնակիչներին իրեն տրված վստահության քվեի համար։

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը, որն այսօր պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահին, Facebook-ում գրառում է արել և հայտնել իր որոշման պատճառը։

«Գործունեությունս շարունակելու եմ գործադիրում։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Արմավիրի մարզի բնակիչներին՝ ինձ տրված վստահության քվեի համար։ Շնորհակալ եմ նաև ԱԺ գործընկերներիս, Արմավիրի մարզային իշխանություններին, ինչպես նաև ՏԻՄ ղեկավարներին՝ համատեղ աշխատանքի համար»,– գրել է նա։

Համաձայն ԱԺ կանոնակարգի` եթե մեկ շաբաթվա ընթացքում Մկրտչյանը հետ չվերցնի դիմումը, այն կհամարվի ընդունված:

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներից մեկը վայր է դրել մանդատը

Նարեկ Մկրտչյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ Պատգամավոր է ընտրվել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին «Իմ քայլը» դաշինքի թիվ 6 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ հաղորդում է ներկայացվել դատախազություն

թեգերը:
մանդատ, «Իմ քայլը» խմբակցություն, ԱԺ, Հայաստան

Գլխավոր թեմաներ