01:20 11 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.37
  • GBP735.97
  • EUR635.31
  • RUB7.06
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
85 0 0

«Հերոսների վերականգնողական քաղաքի» շահառուները լինելու են ռազմական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ստացած զինծառայողները՝ առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամները, նաև նրանց ընտանիքի անդամները։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի –Sputnik. ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում հիմնվում է «Հերոսների վերականգնողական քաղաքը», որի նախագծի հեղինակը Սուրեն Արեենցն է։ Լրագրողների հետ զրույցում Արեենցը մանրամասներ ներկայացրեց ծրագրից։

Ծրագիրն ունի երեք փուլ՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ։ Առաջին փուլով «Հերոսների վերականգնողական քաղաքում» հիմնվելու է հոգեկան առողջության կենտրոն, որի նպատակն է հիմնական բուժման մեթոդներին զուգահեռ ապահովել այնտեղ բուժում ստացող անձանց հոգեբանական, մտավոր և սոցիալական վերականգնումը:

«Կարճաժամկետ ծրագիրը կմեկնարկի վաղը։ Հողի օրհնման արարողությունից հետո մոտ 100 ծառ ենք տնկելու, որոնք կնվիրենք Ապրիլյան պատերազմի հերոսներին։ Կարճ ասած` այգի ենք հիմնելու, որը բացօթյա վերականգնողական կենտրոն է լինելու՝ բուսականությամբ, ծառերով, ջրերով։ Այգում ձկներ են արտադրվելու, մեղուների փեթակներ են լինելու, տղաները մեղր են քամելու։ Գործելու են փոքր արհեստագործական կետեր՝ դարբնոցներ, վարսավիրանոց, կարի արտադրամաս»,–ասաց նա։

Միջնաժամկետ ծրագրով երեք երկհարկանի քարե շենք է կառուցվելու, որոնք առաջնահերթ IT ոլորտին ենք տրամադրելու, որպեսզի տղաները կարողանան նորագույն տեխնոլոգիաների ուսումնասիրությամբ զբաղվել, ծրագրավորում սովորել։

Ըստ նախագծի հեղինակի`երկրորդ շենքը հոգեբանական կենտրոնն է լինելու, որտեղ վերապատրաստվելու են ռազմական հոգեբաններ։

Երրորդ շենքը լինելու է արդեն վերականգնողական շենքը, որտեղ վերականգնողական մասնագետներն ուսումնասիրություններ են իրականացնելու, պացիենտներին են ընտրելու, նաև արտերկրից եկած մասնագետներն այդ շենքում վերապատրաստելու են տեղացի մասնագետներին։

Իսկ երկարաժամակետ ծրագրով առնվազն 1000 քմ տարածքով երկհարկանի վերականգնողական կենտրոն է կառուցվելու, որը կգործի բարեգործական հիմունքներով՝ միայն վիրավոր զինծառայողների, զինհաշմանդամների և զինծառայության ու պատերազմի հետևանքով առողջական խնդիրներ ձեռք բերած ՀՀ և Արցախի քաղաքացիների համար։

Գյումրու Վերականգնողական կենտրոնում փորձում են վերադարձնել վիրավորված տղաների ժպիտը

Ամբուլատոր պայմաններում անվճար բուժման հնարավորություն կստանան նաև զոհված ազատամարտիկների երեխաները:

«Հերոսների վերականգնողական քաղաքի» շահառուները լինելու են ռազմական գործողությունների ժամանակ առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամություն ստացածներն ու նրանց ընտանիքի անդամները։

2021 թվականին կգործեն հոգեբանական կենտրոնն ու արտադրական կառույցները, 2022 թվականից արդեն վերականգնողական կենտրոնը կսկսի գործել։ Նախատեսվում է, որ բուն վերականգնողական կենտրոնի շինարարությունը 6-7 ամիս կտևի։

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում փետրվարին պրոթեզարան կբացվի

Ըստ թեմայի

Ճանաչենք մեր հերոսներին. Արցախի ՊԲ–ն հրապարակել է նոր անուններ
Հերոս՝ անհայտ մարտական ուղով. Սամվել Աթոյանի ընտանիքն ուզում է գտնել նրա ընկերներին
Մենք ձեզ պարտք մնացինք... ԵՊԲՀ–ում հարգանքի տուրք մատուցեցին սպիտակ խալաթներով հերոսներին
թեգերը:
հաշմանդամ, Զինվոր, Հայաստան, շինարարություն, քաղաք, հերոս

Գլխավոր թեմաներ