23:11 11 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.10
  • GBP737.78
  • EUR635.08
  • RUB7.06
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
114 0 0

Պատգամավորներն այցելել են քննչական կոմիտե և տեսակցել բերման ենթարկվածներին։ Նրանք լրագրողներին մանրամասներ հայտնեցին։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեում այս պահին Սյունիքից բերման ենթարկվածների թիվը 16-ն է։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

Հայտնել էինք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Սյունիքի մարզ այցից հետո այսօր սկսեցին մի խումբ մարդկանց բերման ենթարկել։ Ավելին, Մեղրի խոշորացված համայնքի համայնքապետ Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։

«Բոլորին այցելեցինք, բոլորի հետ խոսեցինք։ Հաշվի առնելով հարցի նրբությունը` անուններ չենք կարող հրապարակել։ Սակայն բերման ենթարկելու հարցով որոշակի խնդիրներ կան, օրինակ, բերման ենթարկվածներից մեկն ասել է, որ իր նկատմամբ բռնություն է կիրառվել»,–ասաց Աբովյանը` հավելելով, որ բերման ենթարկվածներից որևէ մեկը ծանուցում չի ստացել։

Նրա խոսքով` բոլորն առավոտյան ժամը 7-8-ն ընկած ժամանակահատվածում են բերման ենթարկվել, ունեն կասկածյալի կարգավիճակ և կասկածվում են խուլիգանություն կատարելու մեջ։

ԲՀԿ–ական պատգամավոր Շաքե Իսայանն էլ հայտնեց` Մեղրիի համայնքի ղեկավարն ինքնակամ է ներկայացել, ևս 3 ինքնակամ ներկայացող կա։ Նրա խոսքով` բոլոր բերման ենթարկվածներին ձերբակալման որոշում կա։ «Բերման ենթարկվածներից մեկի մոտ կորոնավիրուս է կասկածվում, և մենք միջնորդել ենք զննել նրան»,–ասաց պատգամավորը։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին երեկ` ապրիլի 21–ին, վիրավորական արտահայտություններով ու բողոքի ակցիաներով էին դիմավորել Ագարակում, Մեղրիում ու Կապանում: Իսկ Քաջարան մուտք գործել նրան ընդհանրապես չհաջողվեց, որովհետև բնակիչները փակել էին քաղաքի մուտքը, զոհերի հարազատները` գնացել գերեզման, որ երկրի ղեկավարը չկարողանա մտնել այնտեղ։

Ապրիլի 20-ի գիշերը վարչապետն այցելել էր Շուռնուխ համայնք, որտեղ նույնպես բնակիչները նրան ընդունել էին վրդովված և սառը։

«Տաքություն ունեի, մեռնում էի». Փաշինյանի այցից հետո շուռնուխցուն բերման են ենթարկել

«Ագարակում և Մեղրիում տեղի ունեցածը հայտնի շրջանակների կողմից կազմակերպված գործողություններ են և որևէ կապ չունեն բուն ագարակցիների ու մեղրեցիների հետ»,–ավելի ուշ Facebook-ում գրեց վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։

Նույնաբովանդակ մեկնաբանություն լրագրողների հետ զրույցում տվեց նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Եղոյանը։

Ըստ թեմայի

Հակառակորդը հրաձգային զինատեսակներից տարբեր ուղղություներով խախտել է հրադադարի ռեժիմը. ՊԲ
Ադրբեջանցիները կրակել են Ստեփանակերտի բնակելի տան վրա. Շուշիի՞ց են թիրախավորել
Փոխոստիկանապետ Ֆիդանյանը հայտնեց, թե ինչի համար է կասկածվում Մեղրիի համայնքապետը
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ Ոստիկանություն, ՀՀ քննչական կոմիտե, Սյունիք, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Արման Աբովյան

Գլխավոր թեմաներ