10:58 19 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
24611

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ Սյունիքի հետ կապված  իրադարձությունները գտնվում են իր անմիջական ուշադրության կենտրոնում: Նա քննադատել է թե՛ անթույլատրելի բառապաշարի գործածումը, և թե՛ դիմակավորված իրավապահների գործողությունները։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Առանձին հարցադրումներով գրավոր պարզաբանումներ կպահանջվեն՝ կապված ապրիլի 21-ին Սյունիքի մի շարք համայնքներում տեղի ունեցած բողոքի ակցիաների առնչությամբ հարուցված քրեական գործի և այն հոդվածների հետ, որոնցով նախաձեռնվել է քրեական հետապնդում: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սյունիքյան այցին ու դրա հետ կապված զարգացումներին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 20–ին և 21–ին գնացել էր Սյունիք, որտեղ նրան մեղմ ասած` գրկաբաց չընդունեցին։ Քաղաքացիները տարբեր համայնքներում փողոց էին դուրս եկել ու հնչեցրին ոչ այնքան կոռեկտ արտահայտություններ վարչապետի հասցեին։ Այսօր` ապրիլի 22–ի առավոտյան, հայտնի դարձավ, որ իրավապահները բերման են ենթարկել Մեղրիի քաղաքապետին, Շուռնուխի գյուղապետի եղբորն ու այլ սյունեցիների։

«Նախ, բացարձակ անընդունելի է վիրավորանքի ու հայհոյանքի, ատելության խոսքի ցանկացած դրսևորում՝ անկախ նրանից, թե ով է դա անում կամ ում է ուղղված: Մարդու արժանապատվությունը վիրավորել չի կարելի: Ցավոք, այս խնդիրը ձեռք է բերել համակարգային բնույթ, որի լուծման հարցում իրենց անձնական օրինակով առաջնահերթ մեծ դեր ունեն հանրային գործիչները, այդ թվում՝ պաշտոն զբաղեցնող անձինք»,–գրել է ՄԻՊ–ը։

«Տաքություն ունեի, մեռնում էի». Փաշինյանի այցից հետո շուռնուխցուն բերման են ենթարկել

Նա նշել է, որ դա ավելացնում է լարվածությունը, բացասական է ազդում մարդու իրավունքների համակարգի վրա:

Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ ՀՀ ՄԻՊ–ի իրավասությունը ոչ թե իրենց լիազորությունների իրականացման կապակցությամբ կոնկրետ պաշտոնյաների իրավունքները պաշտպանելն է քաղաքացիներից, այլ մարդուն՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնյաների արարքներից ու որոշումներից:

«Սյունիքի մարզի համայնքներ ապրիլի 21-ին ՀՀ վարչապետի այցի ընթացքում նրան ուղեկցող իրավապահ մարմինների թվում առկա էին դիմակով ծառայողներ (խոսքը չի վերաբերում բժշկական դիմակներին): ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ դա ոչ միայն ինքնին մարդու իրավունքների ոտնահարում է, այլ հնարավոր միջադեպերի դեպքում բացառում է իրավապահ մարմնի կողմից մարդու իրավունքի խախտում թույլ տալու կամ, օրինակ, մարդու նկատմամբ ուժի գործադրման պարագայում կոնկրետ ծառայողի նույնականացումը՝ նրա արարքների օրինականությունը գնահատելու նպատակով»,–շեշտել է ՄԻՊ–ը:

Նա նշել է, որ դիմակավորված ծառայողների առկայությունը կարող է կիրառելի լինել հանցավորության դեմ պայքարի նպատակով՝ կոնկրետ իրավիճակի հանգամանքները հաշվի առնելով, այլ ոչ թե հանրային վայրում հասարակական կարգի պահպանության համար:

Թաթոյանի խոսքով` քրեական արդարադատության ոլորտում մարդու իրավունքների տեսանկյունից անընդունելի էր ապրիլի 21-ին Սյունիքի մարզպետարանի շենքում քննարկման ժամանակ ՀՀ վարչապետի կողմից կոնկրետ գործով իրավապահ մարմինների գործողությունների կամ նրանց «կոշտ», «կտրուկ և հատուկ գործողություններով» արձագանքի հարց քննարկելը՝ մինչև իրավապահ մարմինների, այսինքն՝ մինչև այդ նպատակի համար օրենքով հատուկ լիազորված մարմինների արձագանքը:

«Ու առհասարակ, ի գիտություն բոլոր պաշտոնյաների՝ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է նշում, որ դուք իրավասու չեք կոնկրետ գործերով կոնկրետ մարդկանց վերաբերյալ իրականացվող քննության ընթացքին, ելքին կամ կոնկրետ գործողություններին առնչվող գնահատականներ տալ»,–գրել է Թաթոյանը:

ՄԻՊ–ը նշել է, որ ապրիլի 21–ի երեկոյան մարդու իրավունքների պաշտպանը հատուկ հանձնարաությամբ աշխատանքային խումբ է գործուղել Սյունիքի մարզի Գորիս, Կապան և մի շարք այլ համայնքներ:

Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

Գիշերվա ընթացքում, ինչպես նաև այսօր վաղ առավոտյան մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ահազանգեր է ստացել ինչպես մի շարք քաղաքացիներից, այնպես էլ փաստաբաններից՝ կապված Սյունիքի մարզում բերման ենթարկելու և ձերբակալումների դեպքերի հետ: Ահազանգեր են արել նաև մի շարք լրագրողներ:

Նշված բոլոր հարցերի ամփոփումից հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից առանձին գրություն կուղարկվի իրավապահ մարմիններին՝ ըստ իրավասության:

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ ստեղծված լարված իրավիճակում իրավապահ մարմիններն ու, առհասարակ, բոլոր հանրային մարմինները, պաշտոնատար անձինք պետք է գործեն իրավունքի գերակայության խիստ պահպանմամբ:

Ի նշան Փաշինյանի դեմ բողոքի՝ ընդդիմադիրները ձվեր կոտրեցին. տեսանյութ

Ըստ թեմայի

Քաջարանի բնակիչները մերժեցին Փաշինյանին
Լարված իրավիճակ ու բախումներ Ագարակում. քաղաքացիները բողոքում են Նիկոլ Փաշինյանի այցի դեմ
Քաջարանում վիճակը լարված է․ զոհերի հարազատները թույլ չեն տալու վարչապետին մտնել գերեզման
Ագարակում և Մեղրիում Փաշինյանի դեմ ակցիաները կազմակերպել են հայտնի շրջանակները. խոսնակ
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Սյունիք, Արման Թաթոյան, ՀՀ ՄԻՊ

Գլխավոր թեմաներ