10:08 13 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.27
  • GBP738.12
  • EUR633.77
  • RUB7.03
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
103 0 0

Վահե Հակոբյանն արտահերթ ընտրություններին անպայման մասնակցելու է ոչ թե վարչապետ դառնալու համար, այլ որպեսզի վարչապետը հեռանա պաշտոնից։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Սյունիքում վարչապետի դեմ բողոքի ակցիան կազմակերպվել էր ինքնաբուխ, սյունեցիների կամքով։ Այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը` անդրադառնալով լուրերին, թե բողոքի ակցիայի հետևում ինքն է կանգնած։

Նշենք, որ այս պահին բողոքի ակցիա է ընթանում ի պաշտպանություն բերման ենթարկված սյունեցիների։ Հակոբյանը ևս մասնակցում է այդ ակցիային։

«Ես կիսում եմ բողոքի ակցիա անողների վերաբերմունքը` արդարացի է այն»,–ասաց Հակոբյանը` հավելելով, որ հավանաբար իրեն ձերբակալելու գործընթացն էլ թողել են վերջում։

Տեղեկություն կա, որ Սյունիքի նախկին մարզպետին և նրա կնոջը ձերբակալելու են. հայտարարություն

Անդրադառնալով գալիք արտահերթ ընտրություններին` Հակոբյանը նշեց, որ իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի չլինեն ընտրություններ։ Նրա խոսքով` վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին 7-8 տոկոս վարկանիշ ունի։

Եթե Հակոբյանը նախկինում մտածում էր` արտահերթ ընտրություններին մասնակցի, թե ոչ, ապա Սյունիքի դեպքերը ցույց տվեցին, որ անպայման պետք է մասնակցի։ Նա հավելեց` ընտրություններին մաս

նակցելու է ոչ թե այն բանի համար, որ վարչապետ դառնա, այլ որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռանա իր պաշտոնից։

Լրագրողները հարցրին` ճի՞շտ են լուրերը, որ Վահե Հակոբյանն ուղղաթիռով է աշխատանքի գնում, ինչին ի պատասխան Հակոբյանը նշեց` հիմա էլ, մարզպետ եղած ժամանակ էլ ուղղաթիռով է գնացել գործի, հետո ի՞նչ։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին երեկ` ապրիլի 21–ին, վիրավորական արտահայտություններով ու բողոքի ակցիաներով էին դիմավորել Ագարակում, Մեղրիում ու Կապանում: Իսկ Քաջարան մուտք գործել նրան ընդհանրապես չհաջողվեց, որովհետև բնակիչները փակել էին քաղաքի մուտքը, զոհերի հարազատները` գնացել գերեզման, որ Փաշինյանը չկարողանա մտնել այնտեղ։

Խուլիգանության հոդվածով այսօր բերման են ենթարկել Սյունիքի 16 բնակչի։

Հիշեցնենք նաև, որ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն այս տարվա մարտին ստեղծել է «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը, որի ներկայացուցիչները առաջնային խնդիր են համարում սահմանային և ընդհանրապես երկրի անվտանգության ապահովումը։ 

Կուսակցության վարչության կազմում են Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը, Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցն ու Տաթևի նախկին քաղաքապետ Մուրադ Սիմոնյանը:

Ըստ թեմայի

Ակնկալում եմ կտրուկ գործողություններ. Փաշինյանը` Սյունիքի ակցիաների մասին. տեսանյութ
Սյունիքի սահմանին փոխհրաձգություն է եղել. Կապանի համայնքապետ
Սյունեցու վախն անհիմն չէ, կամ ադրբեջանցիները Մեղրիով կարող են տեղաշարժվել 2 նախապայմանով
թեգերը:
Վահե Հակոբյան, Սյունիքի մարզ, Հայաստան

Գլխավոր թեմաներ