04:47 13 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.27
  • GBP738.12
  • EUR633.77
  • RUB7.03
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
373 0 0

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը կարևոր որոշում է կայացրել իր ծննդյան օրը։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Մեսրոպ Առաքելյանն այսօրվանից դադարեցնում է պաշտոնավարումը որպես ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ Նա իր որոշման մասին գրել է Facebook–ում։

«Հետպատերազմյան իրավիճակում այս պատասխանատվությունն ստանձնել եմ բացառապես մեկ նպատակով՝ մեր ժողովրդի ուսերից օր առաջ թոթափելու սոցիալական այն արհավիրքը, որին բախվեցինք թշնամու կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով։ Այսօր կարող ենք արձանագրել, որ Արցախը հաղթահարել է սոցիալական ճգնաժամը և թևակոխել է զարգացման ծրագրերի և բնակարանաշինության փուլ, ինչի կապակցությամբ հայտնում եմ իմ գոհունակությունը և սոցիալական առաջնային մարտահրավերները համարում բավարար չափով հաղթահարված։ Միևնույն ժամանակ, պատերազմի ընթացքում վիրավորում ստացած մեր եղբայրների առաջնային սոցիալական խնդիրների լուծումը և պրոթեզավորման գործընթացը դրված են բավարար հիմքերի վրա՝ վերջնական արդյունքի հասնելու համար»,– գրել է նա։

Առաքելյանը Հայաստանի և Արցախի իր գործընկերներին շնորհակալություն է հայտնել համագործակցության համար։

Նշենք, որ Առաքելյանը նախարար էր նշանակվել նախորդ տարվա նոյեմբերի 20-ին։

Այսօր Առաքելյանի ծննդյան օրն է. նա 36 տարեկան է դառնում։

Ի դեպ, ապրիլի 15-ին կառավարության նիստի ժամանակ Մեսրոպ Առաքելյանը միակն էր, որը դեմ էր քվեարկել «ՀՀ տոների և հիշատակի oրերի մաuին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին։ Առաջարկվում էր Ամանորը նշել միայն 2 օր` դեկտեմբերի 31-ին ու հունվարի 1-ին, իսկ Սուրբ ծնունդն ու Հայտնությունը միայն 1 օր` հունվարի 6-ին։ Այսինքն` միայն այս երեք օրերը կլինեն ոչ աշխատանքային, մնացած բոլոր օրերը` աշխատանքային, և այդպիսով ՀՆԱ–ն էլ կավելանա։ Առաքելյանը դեմ էր այդ հիմնավորմանը` ասելով, որ Ամանորի երկար օրերին մարդիկ առևտուր են անում, ծառայություններից օգտվում ու գնում հանգստյան տներ։ Իսկ որքան շատ են հանգստյան օրերը, այնքան ավելի շատ են գնում հանգստյան տներ։

Ըստ թեմայի

Պաշտոնանկություններ ՀՀ կառավարությունում. Փաշինյանը որոշումներ է կայացրել
Վահե Ղազարյանը պաշտոններից ազատել է Սյունիքի մարզի և Գորիսի ոստիկանապետներին
Երկու հեղափոխությունների արանքում. ավելի լավ է պետական պաշտոնյա դառնալ
թեգերը:
Հրաժարական, պաշտոն, Մեսրոպ Առաքելյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ