17:06 18 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.55
  • GBP740.81
  • EUR637.23
  • RUB7.08
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
445 0 0

Ազգային ժողովի փոխնախագահը համոզված է, որ իր տան մոտ սև ժապավեն կապողները ընդդիմադիրներն են։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի տան մոտ սև պաստառ է հայտնվել, որի վրա գրված է. «Ալեն 41»։ Սիմոնյանն արձագանքել է Facebook–ի իր էջում։

«Իմ տան մոտ նման պաստառ կախելը ձեր հերթական անբարոյականության դրսևորումն է: Ու թող չհամարձակվեն ասել, որ ժամանակին ուրիշների նկատմամբ արվել է և ես դրա հետ կապ եմ ունեցել կամ չեմ դատապարտել: Էտ սուտ հեքիաթները 4-րդ դասարանի երեխաների մոտ կպատմեք: Իսկ ընդհանուր առմամբ ձեր հավաքական գործունեությունը, որտեղ դուք ձեր կարճ խելքով փորձում եք կրկնօրինակել հեղափոխության ընթացքում եղածը ձեր ձևով, միայն ձեզ է վնաս տալիս: Կարելի է ուղղակի նստել ու սպասել, թե ոնց եք դուք ձեզ վնասում: Շարունակեք ատելություն սփռել, սև ժապավեններ կախել, մարդկանց տան վրա գնալ, հայհոյել, գնդակահարության տեսարաններ բեմադրել և ճանապարհ փակել: Այդ ամենը շատ գրավիչ է մարդկանց համար, միանշանակ սատար կկանգնեն ու կմիանան ձեր պայքարին՝ հանուն այդ տեսակ Հայաստանի: Չալարեմ` մի օր ձեր մասին գիրք եմ գրելու. «100 քայլ, թե ինչպես արագ ձախողել ընդդիմադիր պայքարը»»,– նշել է նա:

Գրառման վերջում նա խաղաղություն է մաղթել բոլորին և շեշտել` Հայաստանը ապագա ունի։

 

Ըստ թեմայի

Ալեն Սիմոնյանը լավ լուր ունի. «Մարիամս ու ես ևս մի բալիկ կունենանք»
«Հայաստանն ու Արցախն ապագա ունեն. ծափահարություն». Ալեն Սիմոնյանը վրդովվեց ու հեռացավ
Նիկոլ Փաշինյանին ու Ալեն Սիմոնյանին Շուռնուխում չէին սպասում
թեգերը:
տուն, Ալեն Սիմոնյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ