19:49 19 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
49 0 0

Լիլիթ Մակունցը հայտարարեց` վերջին ամիսների ընթացքում իշխանությունների գործողությունները որևէ կերպ չեն մղել քաղաքացիներին ձեռնարկելու գործողություններ, ինչպիսիք եղան Սյունիքում։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. Սյունիքում տեղի ունեցած իրադարձություններն ուղղորդված են եղել։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 21-ին այցելել էր Սյունիք, որտեղ նրան չէին սպասում։ Ագարակում, Մեղրիում, Քաջարանում բողոքի ակցիաներ ընթացան, իսկ երեկ առավոտյան մի շարք սյունեցիներ բերման ենթարկվեցին քննչական կոմիտե, 23–ին ձերբակալեցին։ Սյունիքի դեպքերի առնչությամբ քրեական գործ է հարուցվել խուլիգանության հատկանիշներով։

«Եթե ոմանք Սյունիքի դեպքերը մեկնաբանում են որպես քաղաքական ակցիա, ապա ես կարծում եմ, որ դրանք խուլիգանական արարքներով ուղեկցված ակցիաներ են»,–ասաց Մակունցը։

Հարցին, թե Սյունիքում դժգոհելու առիթ ունեցող մարդիկ չկա՞ն, Մակունցը պատասխանեց, որ դժգոհելու առիթ լինելու է բոլոր իշխանությունների պարագայում։ Սակայն, ըստ նրա, հարցն այն է, որ առանձին խմբակների կողմից կա ՀՀ–ն մասերի բաժանելու որոշակի միտում։ Սա չի կարող ընդունելի լինել որևէ երկրի քաղաքական ղեկավարության և իրավապահ համակարգի կողմից։

Սյունիքի սահմանին փոխհրաձգություն է եղել. Կապանի համայնքապետ

Լրագրողները հարցրին`արդյոք իրենց իսկ իշխանությունը չի՞ հանգեցրել նրան, որ հասարակությունը սևերի ու սպիտակների բաժանվի, ինչին ի պատասխան Մակունցն արձագանքեց` իրենց գործողություններով որևէ միտում չեն ունեցել տարանջատելու հասարակությանը։ Ավելին, հնարավորություն է տրվել դրսևորվելու բոլորին։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար հայտարարեց` վերջին ամիսների ընթացքում ՀՀ իշխանությունների գործողությունները որևէ կերպ չեն մղել քաղաքացիներին ձեռնարկելու գործողություններ, ինչպիսիք եղան Սյունիքում։

Հիշեցնենք, որ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը նույնպես հայտնել էր, թե բողոքի ակցիաները կազմակերպվել են հատուկ շրջանակների կողմից։

Դուք իրավասու չեք կոնկրետ գործերով գնահատական տալ. ՄԻՊ–ի կոշտ արձագանքը Սյունիքի դեպքերին

Ըստ թեմայի

Որպեսզի Բաքուն երազանքների գիրկը չընկնի, պետք է ուշադիր լսի նախագահ Պուտինի ուղերձը. Եվսեև
Փաշինյանի այցից հետո բերման ենթարկված Հարթաշեն բնակավայրի ղեկավարն ազատ է արձակվել
Գորիսի համայնքապետի տեղակալի ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ
թեգերը:
Բողոքի ակցիա, Լիլիթ Մակունց, Որոտան, Հայաստան

Գլխավոր թեմաներ