03:21 10 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.09
  • GBP726.75
  • EUR630.68
  • RUB7.05
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
108 0 0

Արմեն Սարգսյանը փաստաթուղթը ստորագրել է` հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Մեսրոպ Առաքելյանին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի` Մեսրոպ Առաքելյանին ազատել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից»,– նշված է հրամանագրում:

Հիշեցնենք` Մեսրոպ Առաքելյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ այսօրվանից դադարեցնում է պաշտոնավարումը որպես ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ 

Նա նախարար էր նշանակվել նախորդ տարվա նոյեմբերի 20-ին։

Այսօր Առաքելյանի ծննդյան օրն է. նա 36 տարեկան է դառնում։

Ըստ թեմայի

Փաշինյանը հայտնեց, թե երբ հրաժարական կտա, ու որ դեպքում արտահերթ ընտրություններ չեն կայանա
Ինչ կլինի, եթե հրաժարականից հետո պալատական հեղաշրջման փորձ արվի. պատասխանում է Փաշինյանը
«Իմ քայլի» պատգամավորը հայտնել է, թե ինչու է որոշել հրաժարվել մանդատից
թեգերը:
պաշտոն, Մեսրոպ Առաքելյան, Արմեն Սարգսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ