10:02 19 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
93 0 0

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Մեղրիի ղեկավարն ու Գորիսի փոխքաղաքապետն են կազմակերպել ամեն ինչ։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել 19 անձի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

«Մեղրիի ղեկավարն իմացել է, որ վարչապետը պետք է այցելի Մեղրի և Ագարակ համայնքներ և քաղաքապետարանի մի խումբ աշխատակիցների, իրեն և իր մտերիմներին պատկանող մի շարք ընկերությունների աշխատակիցների, իր մերձավոր շրջապատի մի խումբ անձանց հետ կազմակերպել և ղեկավարել է խուլիգանական գործողություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, նշվում է, երբ վարչապետը փորձել է հանդիպումներ, շփումներ ունենալ նշված քաղաքների բնակիչների հետ, Մեղրի համայնքի ղեկավարը`Մխիթար Զաքարյանը, համակարգել է, որ մի շարք անձինք հրապարակայնորեն հայհոյանքներ հնչեցնեն և խոչընդոտեն վարչապետի և նրան ուղեկցող անձանց տեղաշարժը։

ՔԿ–ն հայտնում է, որ այդ անձինք չեն ենթարկվել իրավապահների պահանջներին, այլ դիմադրություն ցույց տալով՝ հրմշտել, քաշքշել և հարվածներ են հասցրել նրանց:

Բացի այդ, նույն օրը Գորիս համայնքի ղեկավարի տեղակալը` Մենուա Հովսեփյանը, տեղեկանալով, որ Նիկոլ Փաշինյանը պետք է Մեղրի և Ագարակ այցելի, նույնպես խուլիգանական գործողություններ է ղեկավարել, որի ընթացքում ձվեր են նետել վարչապետի ավտոշարասյան ուղղությամբ:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 19 անձի մեղադրանք է առաջադրվել, որոնցից 9-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ, 10-ին՝ 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (258-րդ հոդված սահմանում է խուլիգանությունը)։

Մեղադրյալներից 8-ի նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու համար միջնորդություններ են ներկայացվել դատարան: Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին երեկ` ապրիլի 21–ին, վիրավորական արտահայտություններով ու բողոքի ակցիաներով էին դիմավորել Ագարակում, Մեղրիում ու Կապանում: Իսկ Քաջարան մուտք գործել նրան ընդհանրապես չհաջողվեց, որովհետև բնակիչները փակել էին քաղաքի մուտքը, զոհերի հարազատները` գնացել գերեզման, որ երկրի ղեկավարը չկարողանա մտնել այնտեղ։

Ապրիլի 20-ի գիշերը վարչապետն այցելել էր Շուռնուխ համայնք, որտեղ նույնպես բնակիչները նրան ընդունել էին վրդովված և սառը։

«Տաքություն ունեի, մեռնում էի». Փաշինյանի այցից հետո շուռնուխցուն բերման են ենթարկել

«Ագարակում և Մեղրիում տեղի ունեցածը հայտնի շրջանակների կողմից կազմակերպված գործողություններ են և որևէ կապ չունեն բուն ագարակցիների ու մեղրեցիների հետ»,–ավելի ուշ Facebook-ում գրեց վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։

Նույնաբովանդակ մեկնաբանություն լրագրողների հետ զրույցում տվեց նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Եղոյանը։

Ըստ թեմայի

Սյունիքից բերման ենթարկվածների թիվը 16-ն է. կան նաև ինքնակամ ներկայացողներ
Դուք իրավասու չեք կոնկրետ գործերով գնահատական տալ. ՄԻՊ–ի կոշտ արձագանքը Սյունիքի դեպքերին
Սյունիքում տեղի ունեցածն ուղղորդված էր. Մակունցը կարծում է` բողոքի ակցիայի տեղիք չեն տվել
թեգերը:
Ձերբակալություն, պաշտոնական այց, Նիկոլ Փաշինյան, Քրեական գործ, Սյունիք, Հայաստան

Գլխավոր թեմաներ