02:32 11 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.37
  • GBP735.97
  • EUR635.31
  • RUB7.06
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
12310

Սյունիքում Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացվող բողոքի ակցիաների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել է 19 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մանվել Շահվերդյանի, Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի ձերբակալումը ճանաչվեց որ իրավաչափ։

Նշենք, որ Մխիթար Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 5-րդ կետերի (խուլիգանություն) հատկանիշներով։

Հիշեցնենք, որ ապրիլի 21– ին Սյունիքում Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացվող բողոքի ակցիաների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է 19 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը, փոխքաղաքապետ Արմեն Սամվելյանը, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։

Մեղադրյալներից 8-ի նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու համար միջնորդություններ են ներկայացվել դատարան:

Սյունիքում տեղի ունեցածն ուղղորդված էր. Մակունցը կարծում է` բողոքի ակցիայի տեղիք չեն տվել

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանն ազատ է արձակվել, նրա ձերբակալումն էլ դատարանը ճանաչել էր ոչ իրավաչափ:

Ըստ թեմայի

«Տաքություն ունեի, մեռնում էի». Փաշինյանի այցից հետո շուռնուխցուն բերման են ենթարկել
«Փաշինյանին քաղցր խոսք է ասել». Շուռնուխի գյուղապետի եղբորը բերման ենթարկելու մանրամասները
Խոշտանգումներով բերման ենթարկված շուռնուխցուն տեղափոխել են հիվանդանոց
թեգերը:
Սյունիք, Հայաստան, կալանք, Մխիթար Զաքարյան, Մեղրի

Գլխավոր թեմաներ