14:10 12 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.10
  • GBP737.78
  • EUR635.08
  • RUB7.06
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
13511

Նշենք, որ քիչ առաջ դատավոր Մանվել Շահվերդյանի որոշմամբ` Մեղրիի համայնքապետի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչվեց։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Զաքարյանի փաստաբան Գայանե Պապոյանը։

«Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացել դատարան։ Այն մակագրվել է դատավոր Վահե Միսակյանին։ Վաղը՝ ժամը 13։00-ին, տեղի է ունենալու դատական նիստ։ Այս պահին ընտրված խափանման միջոց չկա, արձանագրվել է հիմնավոր կասկածի բացակայությունը»,- հայտնեց Պապոյանը։

Նշենք, որ քիչ առաջ դատավոր Մանվել Շահվերդյանի որոշմամբ Մեղրիի համայնքապետի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչվեց։ Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 5-րդ կետերի (խուլիգանություն) հատկանիշներով։

Հիշեցնենք, որ ապրիլի 21– ին Սյունիքում Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացվող բողոքի ակցիաների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է 19 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը, փոխքաղաքապետ Արմեն Սամվելյանը, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։
Մեղադրյալներից 8-ի նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու համար միջնորդություններ են ներկայացվել դատարան:

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանն ազատ է արձակվել, նրա ձերբակալումն էլ դատարանը ճանաչել էր ոչ իրավաչափ:

Ըստ թեմայի

Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանին ոստիկանները գիշերը Երևան են բերել
Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
Փոխոստիկանապետ Ֆիդանյանը հայտնեց, թե ինչի համար է կասկածվում Մեղրիի համայնքապետը
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Մխիթար Զաքարյան, կալանք, Դատարան, Սյունիք, Մեղրի

Գլխավոր թեմաներ