15:57 15 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.48
  • GBP734.61
  • EUR632.67
  • RUB7.06
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ապրիլի 24. Հայոց ցեղասպանության չմոռացվող էջը (128)
47 0 0

Արարատ Միրզոյանն ասում է` Ցեղասպանությունից 106 տարի անց հարկ է արձանագրել, որ այն պայքարը, որ միասնական ճակատով մղում է հայ ժողովուրդը, արդար է և արդարացված։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik. Որպես պետականություն` այսօր պիտի զարգացնենք մեր անվտանգային համակարգն ու միջավայրը, իսկ մեր հարևաններն ի վերջո պիտի հասկանան, որ մենք մեր հայրենիքից որևէ տեղ չենք պատրաստվում հեռանալ։ Ցեղասպանության զոհերի հիշատակի իր ուղերձում այս մասին ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով` Ցեղասպանությունից 106 տարի անց հարկ է արձանագրել, որ այն պայքարը, որ միասնական ճակատով մղում է հայ ժողովուրդը, արդար է և արդարացված։ Այն արդար է, որովհետև յուրաքանչյուր չճանաչված և չպատժված ոճրագործություն պարարտ հող է ստեղծում դրա կրկնության համար։

«Մեկդարյա պատմությունը ցույց տվեց, որ, ցավոք, ցեղասպանությունները և ցեղասպան գործողությունները կրկնվեցին նաև աշխարհի այլ հատվածներում։ Ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների դեմ այս պայքարը, որ մենք որպես պետություն և ժողովուրդ մղում ենք, ըստ էության, ոչ միայն կամ ոչ այնքան մեզ համար է, այլ հանուն աշխարհի մյուս բոլոր ազգերի և ժողովուրդների»,–ասում է Միրզոյանը։

Թուրքիայի հետ պատրաստ ենք երկխոսության, բայց․․․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը

Նրա խոսքով` մեր պայքարն արդարացված է, որովհետև անգամ շուրջ մեկ դար անց, ցավոք, չեն փոխվել պանթյուրքական նկրտումներն ու ձգտումները, որոնց հետ հայ ժողովրդի բնակությունն իր բնօրրանում անհամատեղելի է։ Դրա վառ ապացույցն էր, ըստ ԱԺ նախագահի, նաև ադրբեջանա-թուրքական ագրեսիան Արցախի նկատմամբ, որը կենսական սպառնալիք էր ողջ հայ ժողովրդի նկատմամբ։

Սև, միանման դիմակներ, վառվող ջահեր. Հայոց ցեղասպանության տարելիցի երթը` լուսանկարներով

Հիշեցնենք` Հայոց ցեղասպանություն են անվանում Օսմանյան կայսրությունում և նրան հարակից շրջաններում 1915-1923 թթ. տեղի ունեցած հայերի զանգվածային բռնագաղթը և կոտորածներն ու բռնի կրոնափոխումը։

Այդ կոտորածները ծրագրեցին ու կազմակերպեցին երիտթուրքերը, իսկ հետագայում ավարտին հասցրեց քեմալական կառավարությունը։
Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին դրսևորվեց Ֆրանսիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի` 1915թ. մայիսի 24-ի համատեղ հայտարարությամբ, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:

Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923 թթ., իսկ մնացյալ հատվածը կա՛մ բռնի կերպով հավատափոխ եղավ, կա՛մ ապաստան գտավ տարբեր երկրներում:

Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով:

Թուրքական սպառնալիքի մակարդակն աճել է. փորձագետներն ահազանգում են «ստորջրյա խութերի» մասին

թեմա:
Ապրիլի 24. Հայոց ցեղասպանության չմոռացվող էջը (128)

Ըստ թեմայի

Հայոց ցեղասպանության ճանաչումը բխում է ԱՄՆ շահերից. «ՄԱԱԹ» ներկայացուցիչներ
Սև, միանման դիմակներ, վառվող ջահեր. Հայոց ցեղասպանության տարելիցի երթը` լուսանկարներով
Ցեղասպանության ճանաչման հարցում ո՞րն է մեր միակ «զենքը». Հարություն Մարությանի ակնկալիքը
թեգերը:
Ծիծեռնակաբերդ, Հայոց ցեղասպանություն, ուղերձ, Արարատ Միրզոյան

Գլխավոր թեմաներ