10:27 11 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.37
  • GBP735.97
  • EUR635.31
  • RUB7.06
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
74 0 0

Սասուն Խաչատրյանը հրաժարվեց պատասխանել արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերին։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik․ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ոստիկանների կողմից Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հարությունյանի հանդեպ բռնության ենթարկվելու մասին տեղեկությունը ստուգվում է։

«Այդ կապակցությամբ մենք ստացել ենք հաղորդում, իրավական պատշաճ ընթացակարգերով այդ հաղորդումը կստուգվի, օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի», - նշեց նա։

Խաչատրյանը հրաժարվեց պատասխանել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին հարցերին։

«Դուք ինձ քաղաքական հարցեր եք տալիս։ Ես ի պաշտոնե լիազորված չեմ դիտարկումներ անել Հայաստանի արտաքին քաղաքականության մասին», - ասաց նա։

Պատասխանելով Սյունիքում տիրող իրավիճակին, խաղաղ բնակչության դեմ ադրբեջանցիների կրակոցներին` ՀՔԾ ղեկավարը շեշտեց, որ իրեն մտահոգում է Հայաստանում կատարվող ամեն ինչ։

Հիշեցնենք, որ ապրիլի 21–ին Սյունիքում Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացվող բողոքի ակցիաների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում մի շարք անձինք ձերբակալվեցին, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը, փոխքաղաքապետ Արմեն Սամվելյանը, Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը։

Փաշինյանի այցից հետո բերման ենթարկված Հարթաշեն բնակավայրի ղեկավարն ազատ է արձակվել

Մեղադրյալներից 8-ի նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու համար միջնորդություններ են ներկայացվել դատարան:

Հովսեփյանն ազատ է արձակվել, դատարանը նրա ձերբակալումը ոչ իրավաչափ է ճանաչել:

Սյունիքում տեղի ունեցածն ուղղորդված էր. Մակունցը կարծում է` բողոքի ակցիայի տեղիք չեն տվել

Ըստ թեմայի

Դուք իրավասու չեք կոնկրետ գործերով գնահատական տալ. ՄԻՊ–ի կոշտ արձագանքը Սյունիքի դեպքերին
«Սյունեցիների քայլերն արդարացի էին». Սյունիքի նախկին մարզպետը մասնակցում է բողոքի ակցիային
Որ դեպքում ընտրությունները կարող են չեղարկվել, կամ Փաշինյանի սյունիքյան այցի արդյունքները
թեգերը:
Գորիս, Սասուն Խաչատրյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ