08:56 21 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
28 0 0

Կիպրոսի պաշտպանության նախարարը նշել է, որ իր համար պատիվ է հայ ժողովրդի համար այս կարևոր օրը գտնվել Հայաստանում։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik. Հայաստանն ու Կիպրոսը ոչ միայն պետք է աջակցեն միմյանց, այլև, անցյալի դասերը քաղած, խորացնեն փոխգործակցությունը։ Կիպրոսի պաշտպանության նախարար Խարալամբոս Պետրիդեսին և նրա գլխավորած պատվիրակության ընդունելության ժամանակ ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Մեր ժողովրդի համար սա մեծ ողբերգության՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է, դուք այն ժողովուրդն եք, որը լավագույնս է մեզ հասկանում»,–ասել է Սարգսյանը։

Նա անդրադարձել է նաև Արցախի դեմ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին և դրա հետևանքներին: Խոսելով մարդասիրական խնդիրների մասին՝ Սարգսյանն ընդգծել է, որ պատերազմից ամիսներ անց Ադրբեջանը շարունակում է անազատության մեջ պահել հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց՝ ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը:

Ի պատասխան Կիպրոսի պաշտպանության նախարարը նշել է, որ իր համար պատիվ է հայ ժողովրդի համար այս կարևոր օրը գտնվել Հայաստանում և հնարավորություն ունենալ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Եղել ենք Ցեղասպանության հուշահամալիրում և տպավորված ենք: Կիսում ենք բարեկամ հայ ժողովրդի ցավը և մեր աջակցությունը հայտնում»,-ասել է Պետրիդեսը:

Նշենք, որ այսօր Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցն է։

Թուրքիան արհամարհում է Ցեղասպանությունը ճանաչելու կոչերը. Կիպրոսի պաշտպանության նախարար

թեգերը:
Հայոց ցեղասպանություն, Կիպրոս, Արմեն Սարգսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ