17:53 18 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.55
  • GBP740.81
  • EUR637.23
  • RUB7.08
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ապրիլի 24. Հայոց ցեղասպանության չմոռացվող էջը (128)
12701

Անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելուց հետո Քերոլայն Քոքսը ուղերձով է դիմել հայ ժողովրդին` Հայաստանին ու Արցախին խոստովանելով իր սերն ու հիացմունքը։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Հայաստանի մեծ բարեկամ, Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։ Անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելուց հետո նա ուղերձով է դիմել հայ ժողովրդին։

«Ես այստեղ եմ եկել զայրույթով, որովհետև մենք մեծ ճնշում ենք գործադրում, որ Միացյալ Թագավորության կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Կարող եմ ասել, որ Մեծ Բրիտանիայի կազմի մեջ գտնվող պետություններից մեկը՝ Ուելսը, ճանաչել է այն: Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում կա նաև Ցեղասպանությանը նվիրված արձան, սակայն Միացյալ Թագավորությունը չի ճանաչել դեռ, և մենք պայքարում ենք դրա համար»,– ասել է Քոքսը։

Այդուհանդերձ բարոնուհին վստահեցրել է` թե՛ ինքը, թե՛ շատ շատերն Անգլիայում սիրում են Հայաստանն ու Արցախը: «Այս փոքր տարածքը տվել է շատ ակնառու գործիչներ: Ես այստեղ եմ նախ հիացմունքի, ապա զայրույթի ու սիրո զգացումներով: Սա է իմ ուղերձը ձեր գեղեցիկ երկրին»,- ասել է նա։

Թուրքիան արհամարհում է Ցեղասպանությունը ճանաչելու կոչերը. Կիպրոսի պաշտպանության նախարար

Քոքսը նաև շեշտել է, որ 1991-94 և 2020թ-ին Ադրբեջանի ու Թուրքիայի գործողությունները հայերի դեմ ևս համապատասխանում են ցեղասպանության չափանիշներին և պետք է ճանաչվեն որպես ցեղասպանության փորձ։

Հիշեցնենք` Հայոց ցեղասպանություն են անվանում Օսմանյան կայսրությունում և նրան հարակից շրջաններում 1915-1923 թթ. տեղի ունեցած հայերի զանգվածային բռնագաղթը և կոտորածներն ու բռնի կրոնափոխումը։

Այդ կոտորածները ծրագրեցին ու կազմակերպեցին երիտթուրքերը, իսկ հետագայում ավարտին հասցրեց քեմալական կառավարությունը։
Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին դրսևորվեց Ֆրանսիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի` 1915թ. մայիսի 24-ի համատեղ հայտարարությամբ, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:

Նիդեռլանդների դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին հայերեն տեսաուղերձ է հղել. տեսանյութ

Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923 թթ., իսկ մնացյալ հատվածը կա՛մ բռնի կերպով հավատափոխ եղավ, կա՛մ ապաստան գտավ տարբեր երկրներում:

Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով:

Թուրքական սպառնալիքի մակարդակն աճել է. փորձագետներն ահազանգում են «ստորջրյա խութերի» մասին

թեմա:
Ապրիլի 24. Հայոց ցեղասպանության չմոռացվող էջը (128)

Ըստ թեմայի

Եվրախորհրդարանի փոխնախագահը ԵՄ բոլոր երկրներին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ցեղասպանության միջազգային ճանաչման ընդլայնումը մարդկության պարտքն է. Հունաստանի ԱԳ նախարար
Ի՞նչ խնդիր կլուծի Հայոց ցեղասպանության ճանաչումը
թեգերը:
Հայոց ցեղասպանություն, Ծիծեռնակաբերդ, Քերոլայն Քոքս, Հայաստան

Գլխավոր թեմաներ