20:54 07 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.09
  • GBP726.75
  • EUR630.68
  • RUB7.05
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1194)
388 0 0

Համերգին ներկա են եղել Հայաստան ժամանած բարձրաստիճան պատվիրակությունների ներկայացուցիչները:

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված «Հիշատակի եռերգության» եզրափակիչ համերգին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը` նշելով, որ համերգն անցկացվում է Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո:

Премьер-министр Никол Пашинян с супругой Анной Акопян присутствовали на заключительном концерте Трилогии Памяти, посвященном 106-й годовщине Геноцида армян (24 апреля 2021). Еревaн
© Photo / official site of the Prime minister of RA
Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի հետ ներկա է եղել «Հիշատակի եռերգության» եզրափակիչ համերգին

«Հիշատակի եռերգություն» խորագիրը կրող միջոցառումների շարքն ամփոփվել է Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմով»՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, Հայաստանի պետական կամերային երգչախմբի և Երևանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ: Համերգին ներկա են եղել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստան ժամանած բարձրաստիճան պատվիրակությունների ներկայացուցիչները:

Премьер-министр Никол Пашинян с супругой Анной Акопян присутствовали на заключительном концерте Трилогии Памяти, посвященном 106-й годовщине Геноцида армян (24 апреля 2021). Еревaн
© Photo / official site of the Prime minister of RA
Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի հետ ներկա է եղել «Հիշատակի եռերգության» եզրափակիչ համերգին

«Հիշատակի եռերգությունը» սկսվել է ապրիլի 23-ին՝ ժամը 23:00-ին. Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Ազգային ակադեմիական երգչախումբը կատարել են Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը»: Ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը՝ ուղիղ կեսգիշերին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, Հայաստանի պետական կամերային երգչախմբի և «Հովեր» պետական կամերային երգչախմբի կատարմամբ հնչել է Մոցարտի «Ռեքվիեմը»:

Փաշինյանը նամակ է գրել Բայդենին

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1194)

Ըստ թեմայի

Թուրքիայի հետ պատրաստ ենք երկխոսության, բայց․․․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Նիկոլ Փաշինյանն Արմեն Սարգսյանի ու Արարատ Միրզոյանի հետ այցելեց Ծիծեռնակաբերդ
Պուտինն ու Փաշինյանը կրկին զրուցել են. ո՞ւմ նախաձեռնությամբ է կայացել հեռախոսազրույցը
թեգերը:
Համերգ, Աննա Հակոբյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ