00:35 12 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.10
  • GBP737.78
  • EUR635.08
  • RUB7.06
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
97 0 0

Փաստաբանը հայտնում է, որ դատարանը չի անդրադարձել խափանման միջոց կիրառելու հիմքերին և արձանագրել է հիմնավոր կասկածի բացակայությունը։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը։ Տեղեկությունը հայտնում է նրա պաշտպան Գայանե Պապոյանը։

Դատարաններն իրականացնում են հանրության համար տեսանելի արդարադատություն»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Պապոյանը նաև հայտնում է, որ դատարանը չի անդրադարձել խափանման միջոց կիրառելու հիմքերին և արձանագրել է հիմնավոր կասկածի բացակայությունը։

Հիշեցնենք` ապրիլի 21–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վիրավորական արտահայտություններով ու բողոքի ակցիաներով էին դիմավորել Ագարակում, Մեղրիում ու Կապանում: Իսկ Քաջարան մուտք գործել ընդհանրապես չէր հաջողվել, որովհետև բնակիչները փակել էին քաղաքի մուտքը, զոհերի հարազատները` գնացել գերեզման, որպեսզի երկրի ղեկավարը չկարողանա մտնել այնտեղ։

Փաշինյանը Սյունիքի մարզպետարանում հայտարարել էր, որ ակնկալում է իրավապահ մարմինների հստակ ու շատ կոշտ արձագանքը։

Ապրիլի 22-ին հայտնի դարձավ, որ Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանին ոստիկանները բերման են ենթարկել Երևան։ Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերի (խուլիգանություն) հատկանիշներով։

«Կստուգվի, ընթացք կտրվի»․ ՀՔԾ պետը՝ Մենուա Հովսեփյանի հանդեպ բռնության մասին

թեգերը:
Մխիթար Զաքարյան, Դատարան, Հայաստան

Գլխավոր թեմաներ