20:26 11 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.10
  • GBP737.78
  • EUR635.08
  • RUB7.06
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
25 0 0

Տնտեսվարողներն ակցիզային դրոշմանիշներ են պահանջել, բայց պարզվել է, որ համապատասխան փաստաթղթեր չունեն։

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Պետական եկամուտների կոմիտեն կեղծ ձեռնարկատիրությամբ զբաղվելու և ակցիզային դրոշմանիշերի անօրինական իրացման փորձեր է կանխել։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ Երևանում և տարբեր մարզերում գրանցված 7 տնտեսվարող սուբյեկտներ հարկային մարմին են ներկայացրել «տեղական» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների տրամադրման հայտ և օգտագործման մասին հաշվետվություն։ Համաձայն դրա` տնտեսվարողները պահանջել էին սպիրտային խմիչքների 624 300 հատ, խաղողի գինու 20 000 հատ, իսկ թրմերի և այլ ըմպելիքների համար` 8000 ակցիզային դրոշմանիշեր:

Հնարավոր է՝ ես էլ գնամ խաղատուն. ՊԵԿ նախագահը մեկնաբանել է իր տեղակալի մասին լուրերը

«Պարզվել է, որ ակցիզային դրոշմանիշներ պահանջող անձինք չունեն խաղողի, օղու, մրգային օղու հումքի մթերման և ձեռք բերման փաստաթղթեր, ինչպես նաև օղու արտադրության ու շշալցման համար անհրաժեշտ սարքավորումներ, տարածքներ, տարաներ, ինչպես նաև համապատասխան ոլորտի և մասնագիտության աշխատակիցներ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Պարզվել է նաև, որ նշված գործունեությունը կազմակերպող իրական շահառուները, որպես կանոն ներգրավվում են սոցիալապես անապահով անձանց, վերջիներիս անվամբ գրանցում են սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ կամ ուղղորդում տվյալ անձանց գրանցվել որպես անհատ ձեռնարկատերեր:

Հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության ձեռնարկած միջոցառումների արդյունքում այդ տնտեսվարողներն ինքնակամ հարկային մարմին են ներկայացրել դիմումներ՝ ակցիզային դրոշմանիշերի տրամադրման հայտերը չեղյալ հայտարարելու վերաբերյալ: Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել են նաև նմանատիպ քրեական գործեր:

Շիրակում կեղծ դիպլոմներ են տվել, երեխաներին հիվանդանոցում գրանցել և բյուջեից փող հափշտակել

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մտադրության առևտրային կազմակերպություններ ստեղծելուց, ինչպես նաև որպես անհատ ձեռնարկատեր պետական գրանցում ստանալուց։

Կազմակերպությունների իրական շահառուներին էլ նախազգուշացնում է, որ հարկեր չվճարելու դիտավորությամբ նման հանցավոր մեխանիզմներ ստեղծելու դեպքում կենթարկվեն պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ։

Երևանի կենտրոնում շահումով խաղեր են կազմակերպել. 5 միլիարդ 500 միլիոնի վնաս է պատճառվել

թեգերը:
ակցիզ, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), Հայաստան

Գլխավոր թեմաներ