01:54 10 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.09
  • GBP726.75
  • EUR630.68
  • RUB7.05
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
221 0 0

Պաշտպանության նախարարությունն ուզում է, որ բոլոր զինծառայողների և կամավորագրված անձանց գերեզմանները միատեսակ լինեն։

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը խնդրում է զերծ մնալ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման ինքնակամ աշխատանքներ իրականացնելուց։ Նման տեղեկատվություն է տարածել ՊՆ պաշտոնական կայքը։

Նշվում է, որ զոհված և «Եռաբլուրում» հուղարկավորված զինծառայողների և կամավորականների գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման աշխատանքներն իրականացվում են պաշտպանության նախարարության կողմից հաստատված տիպային նախագծով՝ պետական բյուջեի միջոցների հաշվին:

«ՀՀ պաշտպանության նախարարությունն ըմբռնումով է մոտենում զոհված զինծառայողների հարազատների` որոշ դեպքերում իրենց զավակների գերեզմանները հաստատված նախագծից տարբերվող ձևաչափով կառուցելու ցանկությանը: Այդուհանդերձ, խնդրում ենք ինքնակամ աշխատանքներ չիրականացնել` բոլոր զինծառայողների և կամավորագրված անձանց գերեզմանների միատեսակության ապահովման և հավասարության սկզբունքի պահպանման նպատակով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Եվրոպան պիտի տեսնի սա, որ հասկանա` պատերազմ էր. եվրոպացի պատգամավորը Եռաբլուր է այցելել

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե զոհերի թիվը «կլինի 4000-ի կարգի, պլյուս-մինուս 50»։ Նշենք, որ ոչ բոլոր զոհերն են հուղարկավորված «Եռաբլուրում»` կան ծնողներ, որոնք ընտանեկան գերազմանատանն են ցանկացել հուղարկավորել իրենց որդիներին։

Ըստ թեմայի

ՀՀ նախագահը Եռաբլուրում ծաղիկներ է խոնարհել. նրան ուղեկցել են վիրավոր զինվորները
«Մամ, մինչև չգնամ, կռիվը չի վերջանա». Եռաբլուրում հետմահու պարգևատրեցին Հայկազ Մկրտչյանին
Գարեգին Բ կաթողիկոսը հոգեհանգստի կարգ մատուցեց Եռաբլուրում
թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), գերեզման, Հայաստան, Եռաբլուր պանթեոն

Գլխավոր թեմաներ