11:18 13 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.27
  • GBP738.12
  • EUR633.77
  • RUB7.03
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
42 0 0

Համագումարի շրջանակներում առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու Հայաստանի և Արցախի առողջապահական ոլորտների առջև ծառացած բարդ և հրատապ խնդիրներին։

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Արդեն մեկնարկել են 2023 թվականի հուլիսի սկզբին Հայաստանում և Արցախում սպասվելիք  Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի նախապատրաստական աշխատանքները։ Հայաստանի, Սփյուռքի և Արցախի առողջապահական և բժշկական հանրույթներին միավորող 6-րդ միջազգային բժշկական համագումարի նախագահությունը ստանձնել է «Արաբկիր բժշկական կենտրոնի» գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանը։

Օրերս կայացած կազմակերպչական կոմիտեի անդրանիկ նիստում քննարկվել և հաստատվել է առաջիկա գործողությունների պլանը, ժամանակացույցը, ինչպես նաև կազմակերպչական աշխատանքների իրականացման ոլորտային պատասխանատուների շրջանակը։

Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարն ընթանալու է «Միասին կարող ենք» կարգախոսի ներքո։ «Հաշվի առնելով ներկա իրողություններն, ինչպես նաև Հայաստանի, Արցախի և Սփյուռքի առջև ծառացած մի շարք մարտահրավերները այս կարգախոսի ներքո մեր մասնագիտական համախմբվածությունն ավելի քան կարևոր է և անհրաժեշտ»,- կազմակերպչական կոմիտեի նիստում նշել է համագումարի պատվավոր նախագահ Արա Բաբլոյանը։

Համագումարի Սփյուռքի թևը ներկայացնող համանախագահ Գևորգ Յաղջյանի խոսքով՝ համագումարը մեկ հարկի տակ է համախմբելու առողջապահական ոլորտի ճանաչված մասնագետների, մեծ փորձառություն ունեցող բժիշկների, բուժաշխատողների՝ վերջիններիս թույլ տալով հաղորդակից լինել և յուրացնել միջազգային առաջադեմ փորձի ոլորտային ձեռքբերումները։

Համագումարի հայաստանյան թևը ներկայացնող համանախագահ Համբարձում Սիմոնյանն էլ նշեց, որ համագումարի շրջանակներում առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու Հայաստանի և Արցախի առողջապահական ոլորտների առջև ծառացած բարդ և հրատապ խնդիրներին։ Համագումարի արցախյան թևը ներկայացնող համանախագահ Վիգեն Խաչատուրյանի խոսքով էլ համագումարի կարևոր առաքելություններից է ոչ միայն առողջապահության ոլորտի նորարարական ձեռքբերումների ներկայացումը, այլ նաև այնպիսի մեխանիզմների մշակումը, որոնք թույլ կտան տեղայնացնել և ապահովել այդ ձեռքբերումների գործնական կիրառումը։

Ավելի քան 70 տարվա աշխատանքային փորձ. գործընկերները հիշում են «Մարդ-լեգենդ» բժիշկին

Համագումարի շրջանակներում նախատեսված հետագա գործողությունների, միջոցառումների, համագումարին մասնակցության մեխանիզմների մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի կլինի առաջիկայում գործարկվելիք համագումարի պաշտոնական կայքում։ 

թեգերը:
Արա Բաբլոյան, համաժողով, Սփյուռք, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Հայաստան, բժիշկ

Գլխավոր թեմաներ