11:18 11 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.37
  • GBP735.97
  • EUR635.31
  • RUB7.06
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
69 0 0

Համացանցում տեղեկություններ էին տարածվել, որ հայ–իրանական սահմանին՝ Մեղրիի անցակետի մոտ, Հայաստանից Իրան ուղևորվող բեռնատարների խոշոր կուտակումներ կան, և որ մաքսային անցակետը չի գործում։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի -Sputnik. Մեղրիի մաքսային պահեստում հայտնաբերվել են խախտումներ, որոնք անհամատեղելի են եղել գործունեության հետ։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը` մեկնաբանելով մաքսային պահեստի գործունեության լիցենզիան դադարեցնելու մասին` ապրիլի 26-ին ՊԵԿ–ում կայացված որոշումը։

«Մաքսային պահեստին ներկայացվող բազմաթիվ պահանջներ կան, այդ թվում` ռենտգեն սարքավորումների առկայությունը։ Կոնկրետ տվյալ մաքսային պահեստում այդ սարքավորումը չի աշխատել։ Արձանագրվել են նաև մի շարք այլ խախտումներ, որոնք շտկվելուց հետո ընկերությունը կարող է դիմել նոր լիցենզիա ստանալու խնդրանքով»,– ասաց Հովհաննիսյանը։

Նա նշեց նաև, որ մյուս մաքսային պահեստներում ևս խախտումների դեպքեր եղել են, բայց դրանց տեսակից ու բնույթից կախված` մաքսային պահեստի գործունեությունը չի դադարեցվել։

Ինչ վերաբերում է Մեղրիի պահեստին, ՊԵԿ նախագահը հայտնեց, որ դրա լիցենզիան դադարեցվել է իր հրամանով։ Մինչդեռ մամուլում լուրեր էին տարածվել, որ պահեստը փակելու հրահանգը տվել էր ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը։

ՊԵԿ նախագահը նաև վստահեցրեց, որ Իրանից ներմուծումներն այս պահեստի չգործելու հետևանքով չեն տուժի։

«Բեռները, որոնք մաքսազերծվում էին տվյալ մաքսային պահեստում, կպահպանվեն այլ պահեստում, մինչև խնդիրները կվերացվեն, և նորից կդիտարկենք տվյալ մքսային պահեստին թույլտվություն տալու հարցը»,– ասաց ՊԵԿ նախագահը։

Մեղրիի մաքսակետին կից կառուցվել են ավտոկայանատեղի և գյուղատնտեսական շուկա

Հիշեցնենք` ապրիլի 26-ին համացանցում տեղեկություններ էին տարածվել, որ հայ–իրանական սահմանին՝ Մեղրիի անցակետի մոտ, Հայաստանից Իրան ուղևորվող բեռնատարների խոշոր կուտակումներ կան, և որ մաքսային անցակետը չի գործում։

Ավելի ուշ ՊԵԿ–ը պարզաբանել էր, որ դադարեցվել է ոչ թե մաքսային անցակետի, այլ մաքսային պահեստի գործունեությունը։

Մաքսային սահմանը պետք է գտնվի մինչև այդ տարածք մտնելը. փոխվարչապետը` «Մեղրի» ԱԱԳ–ի մասին

Ըստ թեմայի

ՊԵԿ-ը կեղծ ձեռնարկատիրությամբ զբաղվելու փորձեր է կանխել
Իմացել են, որ երկրի վարչապետը գալու է ու մեծ ուրախությամբ ներկա են գտնվել. ՊԵԿ նախագահ
Կլինի երկնիշ աճ, թե ոչ` ժամանակը ցույց կտա. ՊԵԿ նախագահը հորդորում է սպասել
թեգերը:
Մեղրի, Էդվարդ Հովհաննիսյան (ՊԵԿ նախագահ), Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ)

Գլխավոր թեմաներ