20:06 07 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.09
  • GBP726.75
  • EUR630.68
  • RUB7.05
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
662 0 0

ՀՀ վարչական դատարանի դատավորը բավարարել է Աննա Հակոբյանի հայցը։ Նրան պետք է վճարեն նաև հարկադիր պարապուրդի համար։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի - Sputnik․ Պետական գույքի կառավարման կոմիտեում զբաղեցրած պաշտոնից երկու տարի առաջ ազատված Աննա Հակոբյանը, որը ՎԵՏՕ ընդդիմադիր շարժման անդամ է, հաղթել է դատարանում։

«Իսկ վերջում միշտ արդարությունն է հաղթում։ 2 տարի առաջ, քաղաքական հայացքներովս և տվյալ ղեկավարությանն անհարմար հարցեր տալու իմ հանդգնությամբ պայմանավորված, ազատվեցի Լենա Նազարյանի ամուսնու ղեկավարած Պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմում զբաղեցրածս պաշտոնից», - Facebook-ում գրել է Հակոբյանը։

Այսօր ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ծատուրյանը բավարարել է Հակոբյանի հայցը և անվավեր ճանաչել վերջինիս աշխատանքից ազատվելու հրամանը, վերականգնել նրան նախկին պաշտոնում և վճարել հարկադիր պարապուրդի համար: 

Հիշեցնենք` ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի ամուսինը` Նարեկ Բաբայանը, Պետական գույքի կառավարման կոմիտեի  նախագահի պաշտոնից ազատվել է այս տարվա փետրվարին։

Ըստ թեմայի

Նիկոլ Փաշինյանը որոշել է ավելացնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարների թիվը
​3 տարի առաջ ճիշտ էր այն, ինչը 3 տարի հետո ճիշտ չէ, կամ ինչպես շահել ընտրողների սրտերը​
թեգերը:
պաշտոն, Լենա Նազարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ