17:01 18 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.55
  • GBP740.81
  • EUR637.23
  • RUB7.08
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
17410

Պատգամավորի խոսքով` Մեղրիի համայնքապետը խոշոր մաքսային պահեստներ է բացել` արտոնություններ ստանալով նախկին կառավարության օրոք։ Համենայնդեպս այդպես է պնդում պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. Մեղրիի համայնքապետի ընտանիքին պատկանող պահեստի մաքսային արտոնությունները կվերացվեն։ Այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Իմ քայլը«» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ ներկայացնելով Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը։

Նա հիշեցրեց` 2017 թվականին Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը դիմել էր այն ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանին և խնդրել հարկային արտոնություն սահմանել իր համայնքում գործարար միջավայրը բարելավելու համար: Ըստ պատգամավորի` ընդունված օրենքն առաջին հայացքից դրական է, սակայն իրականում այն վերաբերում է մենաշնորհի խրախուսմանը: 

«Խոսքը վերաբերում է սրան` Մեղրիի անցակետից մինչև 1 կմ հեռավորության վրա գտնվող պահեստի առկայության դեպքում, եթե մեքենաները գալիս են Իրանի Իսլամական Հանրապետությունից, ազատվում են ճանապարհային հարկի վճարումից»,- ասաց Գաբրիելյանը:

Վստահությունը բիզնեսում, կամ ինչպես են առևտուր անում հայ ու չինացի գործընկերները

Ճանապարհային հարկի վճարը իրանական սահմանից մինչև Երևան կազմում է 150-200 հազար դրամ:

Հարցն այն է, որ 2004 թվականից այդ շառավղով գործում է մեկ մաքսային պահեստ, որի սեփականատերը, պատգամավորի պնդմամբ, քաղաքապետի կինն է։ Ընդ որում` այնտեղ տեխնիկապես հնարավոր չէ այլ պահեստ կառուցել (տեղի պակասի պատճառով), և արտոնությունից օգտվում է միայն Զաքարյանի ընտանեկան բիզնեսը։

Ըստ Գաբրիելյանի՝ 2019-ին այդ պահեստում Իրանից մուտք գործած մեքենաների 70%-ը եղել է կրկին Զաքարյանին ընտանիքին պատկանող բիզնեսը, այսինքն` ոչ միայն նրա ընտանիքին պատկանող պահեստի արտոնություն է եղել, այլ նաև բիզնես է եղել՝ դիզվառելիքի ներմուծման։ Պատգամավորի խոսքով` մոտ 70%-ը այդտեղ է դատարկվել, ու ամեն մեքենա չի վճարել այդ 300 դոլար ճանապարհային հարկը, իսկ դիզվառելիքի, բենզինի մեջ, ըստ մյուս ներկրողների, դա սակագնի մեջ կազմում է 15-20 դրամ տարբերություն:

Նշենք, որ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծի հեղինակներն են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Բաբկեն Թունյանը, Ալեն Սիմոնյանը և Կարեն Համբարձումյանը։

2018-ին Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 211 մլն դոլար. ՀԲ–ի զեկույցը հարցեր է առաջացրել

Ըստ թեմայի

Լիզինգ` 4000 տարվա բիզնես գործիք, որի մասին շումերական արձանագրություններում է գրված
Հայուհու «մետաքսե արտույտը» կամ հաջողակ բիզնես-լեդիի պատմությունը
Հայկական «խելացի» բիզնեսը․ էներգաարդյունավետության մասնագետները ոչ մեկին պետք չեն
թեգերը:
Սիսակ Գաբրիելյան, բիզնես, Մեղրի, Հայաստան

Գլխավոր թեմաներ