17:11 18 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.55
  • GBP740.81
  • EUR637.23
  • RUB7.08
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
38 0 0

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախումբը ևս մեկ անգամ վերահաստատում է իր դիրքորոշումը, որ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան իր ողջ ծավալով պետք է ընդգրկված լինի պարտադիր ուսուցանվող առարկաների ցանկում:

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախումբը իր բողոքի ձայնն է բարձրացնում ի նշան դպրոցներում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասաժամերի կրճատման։

Նշենք, որ օրեր առաջ կրթական փոփոխությունների գործընթացի վերաբերյալ իր հրապարակային խոսքում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն անդրադարձել էր  «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի հետագա դասավանդմանը:

Ըստ էության, նախարարը կրկնեց նախկինում նախարարության կողմից արդեն իսկ առաջարկված նույն լուծումը, համաձայն որի՝ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի համար 236 դասաժամի փոխարեն նախատեսվում է տրամադրել ընդամենը 64 դասաժամ:

«Սույն մոտեցումը բացարձակապես անընդունելի է թե՛ հոգևոր և թե՛ ազգային շահերի տեսանկյունից և խորը հակասության մեջ է Սահմանադրության 18-րդ հոդվածի հիմնադրույթների հետ: Առավել անհանդուրժելի է, երբ այն մատուցվում է փոխզիջման անվան ներքո: Սերունդների ազգային կրթության և դաստիարակության հարցում փոխզիջումային գործելաոճը ուղղակի կործանարար է։ Նախարարության առաջարկած այս մոտեցմամբ ի չիք են դարձվում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման 16 տարիների ընթացքում մեծ դժվարությամբ արձանագրված արդյունքները»,– նշված է հայտարարության մեջ:

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախումբը ևս մեկ անգամ վերահաստատում է իր դիրքորոշումը, որ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան իր ողջ ծավալով պետք է ընդգրկված լինի պարտադիր ուսուցանվող առարկաների ցանկում: Միաժամանակ ենթախումբը շարունակում է արտահայտել իր պատրաստակամությունը՝ բարեփոխումների ենթարկել «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի ծրագիրը, մասնակցել դասագրքերի խմբագրմանը և ուսուցիչների վերապատրաստմանը՝  հիշյալ գործընթացների շրջանակներում անարձագանք չթողնելով մասնագիտական ու ազգային-հասարակական շրջանակներից հնչեցվող որևէ առաջարկ։

«Հայ եկեղեցու պատմության» հարցով նախարարը և կաթողիկոսը հանդիպել են. ի՞նչ են պայմանավորվել

«Կրթական բարեփոխումների նպատակների, հետևաբար և դրանց արդյունավետության վերաբերյալ կասկածները առավել խորանում են, քանի որ այդ ուղղությամբ իշխանության իրավասու պաշտոնյաների կողմից  Եկեղեցու մտահոգությունները փարատող՝ հիմնավոր ու առարկայական որևէ բացատրություն չի տրվել: Մինչդեռ ակնհայտ է, որ հիշյալ բարեփոխումների շրջանակներում հարվածի տակ են դրվել հայագիտական առարկաները, կտրականորեն նվազել են սերունդներին ռազմահայրենասիրական ոգով դաստիարակելու հնարավորությունները: Ավելորդ ենք համարում բացատրել, թե որքան անհրաժեշտ է այդպիսի կրթությունը մեր երկրին ու ժողովրդին, որը գտնվում է գոյաբանական վտանգների և պատերազմի մշտական սպառնալիքի առջև»,–նշված է հայտարարության մեջ:

Արման Թաթոյանը հայկական եկեղեցու պղծման փաստերը կներկայացի միջազգային կառույցներին

Շեշտվում է, որ  իշխանությունների կողմից «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան պարտադիր առարկայացանկից հնարավորինս դուրս մղելու հետևողականորեն իրագործվող ապազգային քաղաքականություն է, Մայր աթոռի Կրթական հարցերով ենթախումբը ամեն ջանք գործադրելու է՝ կանխելու համար կործանարար այս մոտեցումը և հասնելու  է ժողովրդի կենսական շահերին ծառայող իր՝ թե՛ պատմական, թե՛ բարոյական և թե՛ իրավական պահանջների կատարմանը:

Ըստ թեմայի

Հայաստանում 2 նոր արգելոց-թանգարան կստեղծվի, կվերականգնվեն մի շարք եկեղեցիներ
Քանի եկեղեցի է ավերվել Արևմտյան Հայաստանում, քանիսը՝ Արցախում․ Այվազյանը թվեր ներկայացրեց
Արաբական երկրներն էլ կճանաչեն Ցեղասպանությունը. Եգիպտոսի կաթողիկե եկեղեցու արքեպիսկոպոս
թեգերը:
դպրոց, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), Հայ Առաքելական Եկեղեցի, եկեղեցու պատմություն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Գլխավոր թեմաներ