10:34 11 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.37
  • GBP735.97
  • EUR635.31
  • RUB7.06
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
77 0 0

ՀՀ ԱԺ նախագահը ՄԱԿ–ի անդամ երկրների միջխորհրդարանական հանդիպմանը խոսել է Ադրբեջանի մարդատյաց քաղաքականության ու հայ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին։

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ելույթ է ունեցել «Խորհրդարանականների դերը միջազգային խաղաղության և վստահության ամրապնդման գործում» խորհրդարանների ղեկավարների հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

Միրզոյանն արձանագրել է, որ Թուրքմենստանի նախաձեռնությամբ և աշխարհի 73 երկրների, այդ թվում` Հայաստանի համահեղինակությամբ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 2021 թվականը հռչակել է Խաղաղության ու վստահության տարի։

«Չնայած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին և համաշխարհային հումանիտար ճգնաժամին՝ Ադրբեջանը 2020 թ. սեպտեմբերի վերջին Թուրքիայի լիակատար և բացահայտ աջակցությամբ և Մերձավոր Արևելքի տարբեր ահաբեկչական կազմակերպությունների վարձու գրոհայինների ներգրավմամբ սանձազերծեց մասշտաբային ռազմական ագրեսիա Լեռնային Ղարաբաղի դեմ»,– իր ելույթում հիշեցրել է Միրզոյանը։

Նա նաև շեշտել է, որ պատերազմի ամբողջ ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը նպատակաուղղված կրակել են խաղաղ բնակիչների ու կենսական ենթակառուցվածքների վրա, պղծել ու ոչնչացրել Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող հայկական պատմական, մշակութային և կրոնական ժառանգությունը, ներառյալ` տաճարները, եկեղեցիները և այլ կրոնական ու պատմական հուշարձաններ, ինչպիսիք են հայկական մարշալների և գեներալների հուշարձանները։ Խաղաղ բնակչության դեմ օգտագործվել է քիմիական զենքի տարրեր պարունակող զինամթերք:

«Մինչ օրս Ադրբեջանը կոպտորեն խախտում է ձեռք բերված պայմանավորվածությունները և շարունակում անօրինական կերպով պահել հարյուրավոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց: Կան անվիճելի և հաստատված փաստեր՝ ինչպես են բազմաթիվ գերիներ խոշտանգվել, խեղվել և նույնիսկ սպանվել: Այս հանցագործությունները նկարահանվել և տարածվել են սոցիալական ցանցերում և լայնորեն հավանության են արժանացել ադրբեջանական հասարակության շրջանում»,– ասել է Միրզոյանը:

Նա նաև անդրադարձել է Բաքվում բացված «պուրակի» խնդրին` այն որակելով որպես մարդատյաց ու ազգամիջյան ատելության վառ վկայություն։

ՀՀ ԱԺ նախագահը նաև համոզմունք է հայտնել, որ միայն ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերացումն ու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը կարող են պայմաններ ստեղծել տարածաշրջանում խաղաղության և կայունության համար:

Հիշեցնենք` Բաքվում բացվել է ավար վերցված հայկական զրահատեխնիկայի «պուրակ», որը տեղակայվել է հինգ հեկտար տարածքում։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` այգու մուտքի մոտ կարելի է տեսնել ադրբեջանական բանակի կողմից վերցված ավելի քան 2000 ավտոմեքենաների համարանիշներ, ինչպես նաև բազմաթիվ սաղավարտներ։ Տարածքում կան նաև հայ զինվորների մանեկեններ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քառատողով էր պատասխանել Ադրբեջանի նախագահին, որն այցելել էր «պուրակ» ու լուսանկարվել։  Ադրբեջանի ԱԳՆ–ն էլ բանաստեղծությամբ էր արձագանքել Փաշինյանի ասածին։

Ադրբեջանում պահվող հայերը պետք է վերադարձվեն առանց «բայց»-երի. Ավստրիայի ներկայացուցիչ

Ըստ թեմայի

Հայ գերիները Կարմիր խաչի միջոցով տեսահաղորդագրություն են փոխանցել ընտանիքներին. Ամատունի
Արման Թաթոյանը գերիների վերադարձի հրատապության հարցը ներկայացրել է Քերոլայն Քոքսին
Ֆրանսիացի պատգամավորը հայ գերիներին ազատելու պահանջով բանաձև է ներկայացրել խորհրդարան
թեգերը:
Արարատ Միրզոյան, գերի, Հայաստան

Գլխավոր թեմաներ