19:38 11 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.10
  • GBP737.78
  • EUR635.08
  • RUB7.06
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
79 0 0

Նիկոլ Փաշինյանը շեշտեց` գերիների խնդիրների հետ կապված միջազգային ակտիվությունը մեծացնում է լավատեսությունը, որ առաջիկայում այս հարցում կլինեն կոնկրետ արդյունքներ։

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Գերիներին վերադարձնելու պարտավորության չկատարումը Ադրբեջանի կողմից դառնում է միջազգային օրակարգի հարց։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Ուզում եմ ընդգծել, որ երեկ ուշ երեկոյան ԵՄ–ն շատ կարևոր հայտարարություն է տարածել, որում ընդգծվում է` Ադրբեջանը պետք է վերադարձնի բոլոր գերեվարված անձանց, ընդ որում` անկախ այդ անձանց գերեվարվելու կոնկրետ հանգամանքներից»,– ասաց Փաշինյանը` նշելով, որ այդ հայտարարության մեջ նաև հղում է արվում ՄԻԵԴ–ում տեղի ունեցող կարևոր գործընթացներին։

Փաշինյանը շեշտեց` գերիների խնդիրների հետ կապված միջազգային ակտիվությունը մեծացնում է լավատեսությունը, որ առաջիկայում այս հարցում կլինեն կոնկրետ արդյունքներ։

«Հարկավոր է լինել առավելագույնս համախմբված, համբերատար, և այս հարցը միանշանակորեն դրական լուծում կստանա»,– ասաց Փաշինյանը։

Հայ գերիները Կարմիր խաչի միջոցով տեսահաղորդագրություն են փոխանցել ընտանիքներին. Ամատունի

Նշենք, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին կոնկրետ թիվ չկա։ ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը երեկ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ ենթադրաբար գերության մեջ գտնվող 240 անձանց մասին Հայաստանը սպասում է Ադրբեջանի պատասխանին։

Ըստ թեմայի

Բաքվում ոչ միայն հայ զինվորների սաղավարտներն են. գերիների ու պուրակի հարցերը՝ ԵԽԽՎ–ում
Կան հայ գերիների խոշտանգման, խեղման ու սպանության անվիճելի փաստեր. Միրզոյանի ելույթը
Հայ գերիները Կարմիր խաչի միջոցով տեսահաղորդագրություն են փոխանցել ընտանիքներին. Ամատունի
թեգերը:
գերի, Ադրբեջան, Հայաստան

Գլխավոր թեմաներ