18:49 18 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.55
  • GBP740.81
  • EUR637.23
  • RUB7.08
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
46 0 0

Ռազմաարդյունաբերական համալիրին կից ստեղծվող գիտական կենտրոնին առաջարկվում էր համագործակցել բուհերի հետ և ռազմական արդյունաբերության ոլորտում օգտագործել ուսանողների գիտական ներուժը:

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի - Sputnik. «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն օրենսդրական առաջարկություն է արել` ստեղծել գիտական կենտրոն` բանակի կարիքների, մասնավորապես` ժամանակակից ռազմական արտադրանք ստեղծելու նպատակով։

Ինչպես այսօր ԱԺ Պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նիստում նախագիծը ներկայացնելիս ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը, Ռազմաարդյունաբերական համալիրին կից ստեղծվող գիտական կենտրոնը, ըստ նախագծի, պետք է համագործակցի ՀՀ առաջատար բուհերի հետ և ռազմական արդյունաբերության ոլորտում օգտագործի ուսանողների գիտական ներուժը:

«Այն իրականացնելու է բանակի և պետության կարիքները` ելնելով գիտական հետազոտական ծրագրերից», - ասաց Գորգիսյանը:

Միևնույն ժամանակ այն ուսանողները, ովքեր համալսարան ընդունվելիս կստորագրեն համապատասխան պայմանագիր, որով կպարտավորվեն  իրենց գիտական ներուժն օգտագործել ի շահ բանակի, պարտադիր զինծառայությունից տարկետում կստանան։

«Լուսավոր Հայաստանի» համոզմամբ` այդպիսով կստեղծվի արդյունավետ հարթակ՝ ՀՀ ողջ գիտական ներուժն ի շահ բանակի ու պետության օգտագործելու համար:

Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, սակայն,  չսատարեցին ընդդիմադիր գործընկերների առաջարկը՝  նշելով, որ գաղափարը ողջունելի է, բայց ոչ կիրառելի։

Ռուսաստանը ռազմական ծախսերի գծով առաջին հնգյակում է. միտումները` աշխարհում և ԱՊՀ–ում

Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը նույնպես դեմ արտահայտվեց։ Նա հիշեցրեց, որ Հայաստանի զինված ուժերի շրջանակներում արդեն գործում է գիտական ընկերություն և որ նոր կառույց ստեղծելու անհրաժեշտություն չկա:

Արդյունքում` հանձնաժողովը դեմ քվեարկեց ընդդիմության օրենսդրական առաջարկին։

Ըստ թեմայի

Բանակի փոփոխության հետ կապված ամեն ինչ քննարկվում է ՌԴ–ի հետ. փոխնախարար
Քոլեջների և ուսումնարանների ուսանողներին մինչև ավարտելը բանակ չեն տանի
Երևանը հույս ունի հզոր բանակ կառուցել Ռուսաստանի օգնությամբ. ԱԽՔ
թեգերը:
Իշխանություն, Բանակ, Ուսանող, բուհ, Արման Սարգսյան, Գևորգ Գորգիսյան, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ