00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆրանսիայի պատվիրակությունը եղել է Արցախում. նրանց ընդունել է Արմեն Սարգսյանը

© Photo / official site of the President of RAПрезидент Армен Саркисян принял французскую парламентскую делегацию во главе с заместителем председателя группы дружбы Франция-Армения НС Франции, председателем Кружка дружбы Франция - Арцах Ги Тесье (29 апреля 2021). Еревaн
Президент Армен Саркисян принял французскую парламентскую делегацию во главе с заместителем председателя группы дружбы Франция-Армения НС  Франции, председателем Кружка дружбы Франция - Арцах Ги Тесье (29 апреля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 29.04.2021
Բաժանորդագրվել
Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության ներկայացուցիչները ներկայացրել են արցախյան այցի տպավորությունները:

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը՝ Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեի գլխավորությամբ: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Պատվիրակության կազմում են Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի հիմնադիր անդամ Վալերի Բուայեն, ԱԺ պատգամավորներ Ժակլին Դյուբուան, Ֆրանսուա Պուպոնին, Գզավիե Բրըտոնը:

Ողջունելով հյուրերն՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Ուրախ եմ, որ այցելել եք Հայաստան ու Արցախ, կրկնակի ուրախ եմ և գիտեմ, որ Հայաստանի լավ բարեկամներն եք»:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեն ասել է, որ ինքը և գործընկերները Հայաստանի ու Արցախի երկար տարիների բարեկամներ են, և իրենց թիվը կարող էր շատ ու շատ ավելի մեծ լինել, քանի որ Հայաստանը Ֆրանսիայում շատ բարեկամներ ունի: Ֆրանսիայի Սենատում և Ազգային ժողովում Արցախի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ բանաձևերի ընդունումն այն պայքարի արդյունքն է, որ իրենք վարում են երկար տարիներ:

Գի Տեսիեն նշել է, որ պատերազմական օրերին իրենք լավագույնս էին հասկանում ու կիսում հայ ժողովրդի ցավն ու տառապանքը, քանի որ Ֆրանսիան պետություն է, որն իր պատմության ընթացքում շատ պատերազմներ է տեսել, դժվար փորձությունների միջով անցել ու միլիոնավոր կորուստներ ունեցել:

Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության ներկայացուցիչները ներկայացրել են Արցախ կատարած այցից ստացած տպավորությունները: Նրանք կարևորել են պատերազմի, դրա հետևանքների, ռազմատենչ ու անմարդկային բնույթի մասին խոսելը, միջազգային հանրության առջև կատարվածը բացահայտելն ու բարձրաձայնելը:

Ֆրանսիացի խորհրդարանականներն ընդգծել են, որ շարունակելու են սատարել և աջակցել Հայաստանին ու Արցախին:

Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի պատգամավորներին՝ իրենց գործունեության համար և նշել, որ Ֆրանսիայի և Հայաստանի բարեկամությունը բազմավեկտոր է. այն ընդգրկում է երկու ժողովուրդների պատմությունը, արժեքները, մշակույթը, առանձին անհատների, որոնք կերտել են և կերտում են այդ պատմությունը: Նախագահի Սարգսյանի խոսքով՝ 21-րդ դարում ուժը, հզորությունը կապված են ժամանակակից տեխնոլոգիաների, կրթության, գիտության զարգացման հետ, հետևաբար, միասնական ջանքերով պետք է ձգտել, որ Հայաստանը դառնա առաջադեմ և ուժեղ երկիր:

Լրահոս
0