09:40 13 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.27
  • GBP738.12
  • EUR633.77
  • RUB7.03
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
536 0 0

Դմիտրի Պեսկովը հյուրընկալվել է Առաջին ալիքի «Մեծ խաղ» հաղորդմանն ու պատասխանել նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ապրիլի 24–ին «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուն։

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը «մտրակի և քաղցրաբլիթի» խաղի դրսևորում է, ոչ թե կարեկցանք հայ ժողովրդի նկատմամբ: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Առաջին ալիքի «Մեծ խաղ» հաղորդման եթերում։

«Ես կարծում եմ, որ մեծամասամբ սա է Վաշինգտոնի կողմից Ցեղասպանության ճանաչումը. ամենայն հավանականությամբ` դա մտրակի և քաղցրաբլիթի այս սիրելի խաղի բաղկացուցիչ մասն է։ Դա հայ ժողովրդին կարեկցելու ցանկություն չէ, ցանկություն չէ խորությամբ հասկանալու Օսմանյան կայսրության պատմությունը, Հայաստանի պատմությունը», - կարծում է Կրեմլի ներկայացուցիչը։

Նա նա նշել է, որ Թուրքիայի սուվերեն քաղաքականությունը մտահոգություն է առաջացնում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մոտ, այդ պատճառով էլ նրանք փորձում են սաստել Անկարային С-400-ի (ռուսական զենիթահրթիռային համալիրների) հետ կապված պատմության և Անկարայի այլ գործողությունների պատճառով:

Վաշինգտոնին դուր չի գալիս այն, թե ինչպես է Էրդողանը վստահորեն առաջ տանում Թուրքիան։ Նրանք կնախընտրեին ավելի զիջող Թուրքիա»,- ասել է Պեսկովը:

Հիշեցնենք` ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին, ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը  Օսմանյան Թուրքիայում իրագործված զանգվածային սպանությունները որակեց «ցեղասպանություն»: Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իր հերթին հայտարարեց, որ խորապես վշտացած է իր ամերիկյան գործընկերոջ հայտարարությամբ։

«Նրանց ներքին գործն է». Պեսկովը` Բայդենի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին

Ըստ թեմայի

Ջո Բայդենի հայտարարության իրական արժեքը կախված է Հայաստանից. ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչ
Ինչո՞ւ էրդողանն այդքան մեղմ արձագանքեց Բայդենի ուղերձին, կամ ի՞նչն է մտահոգել Երևանին
Թուրքիայի ընդդիմությունը քննադատել է Էրդողանին Բայդենի հայտարարության համար
Շատ ոգևորվել պետք չէ. ի՞նչ է թաքնված Բայդենի ուղերձի տողատակում
թեգերը:
Թուրքիա, Ռուսաստան, Ջո Բայդեն, Հայոց ցեղասպանություն, ԱՄՆ, Դմիտրի Պեսկով

Գլխավոր թեմաներ