00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքացին մահից հետո պրոթեզավորվել է, դիմում գրել. Հաշվեքննիչ պալատի ցնցող բացահայտումները

© Sputnik / Aram NersesyanПостоялец Ереванского дома-интерната №1 смотрит в окно
Постоялец Ереванского дома-интерната №1 смотрит в окно - Sputnik Արմենիա, 1920, 29.04.2021
Բաժանորդագրվել
ՀՊ–ի ստուգումներն ընդգրկել են 2019թ. հունվարի 1-ից դեկտեմբերի  31-ն ընկած ժամանակահատվածը, երբ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը Զարուհի Բաթոյանն էր։ Հաշվեքննիչ պալատը սոցապնախարարությունում հայտնաբերած փաստերով դիմել է դատախազություն։

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի - Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆինանսատնտեսական գործունեության հաշվեքննության արդյունքները ՀՀ Հաշվեքննիչ պալատն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն։ Որոշումը կայացվել է ՀՊ արտահերթ նիստում` մարտի 30-ին։

Sputnik Արմենիայի հարցին, թե կոնկրետ ինչ առերևույթ հանցագործության փաստեր են ներկայացվել դատախազություն, ՀՊ–ից պատասխանեցին, որ ներկայացվել է ամբողջ հաշվեքննությունը` 266 էջ։

Հաշվեքննության ուսումնասիրությունը մեզ համար ևս հետաքրքիր փաստեր բացահայտեց, որոնք հակիրճ ներկայացնում ենք ընթերցողին։

Մահացած քաղաքացին պրոթեզավորվել է ու նույնիսկ դիմում գրել

75 տարեկան քաղաքացին 2019թ օգոստոսի 10–ին մահացել է, մահից 2 օր անց` օգոստոսի 12-ին` «Պլանտա Սանա» ՍՊԸ-ից ստացել է 2 պրոթեզի կոշիկ, ու ոչ միայն ստացել է, այլև դիմում է լրացրել ու շահառուի անձնական քարտ ստացել։

Деньги - Sputnik Արմենիա, 1920, 18.02.2020
Հաշվեքննիչ պալատը պետական պարտքի կառավարման մեջ ռիսկեր է գտել

Այս փաստը միակը չէ։ Այն ընդամենը մեկն է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործունեության նկատմամբ Հաշվեքննիչ պալատի կատարած հաշվեքննության արդյունքում կատարված բացահայտումներից։

Լսողական սարքերի ու հաշմանդամի սայլակների ձեռքբերման պետական ծրագրում նմանօրինակ տասնյակ դեպքեր են ի հայտ բերվել։ 67 շահառուներ աջակցող միջոցներ ստանալու պահին ՀՀ–ում չեն եղել։ Նրանցից 40–ը երկրից հեռացել են մինչև 2019 թ-ը։

Նույն ծրագրով պարզվել է նաև, որ սրունքի պրոթեզներից յուրաքանչյուրի համար վճարվել է 59.000 դրամով ավելի բարձր գին, քան ներկայացված է եղել 2018թ.-ին անցկացված մրցույթում։

ՀՊ–ի եզրակացության համաձայն` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն աջակցող միջոցների հավաստագրերի արժեքները սահմանելիս չի ունեցել որևէ հիմնավոր գնագոյացման մեթոդիկա, չի ուսումնասիրել համացանցում առկա գնային առաջարկները, ՀՀ ու ԵԱՏՄ շուկաները։

Խեղաթյուրումներ են հայտնաբերվել նաև անօթևանների համար նախատեսված պետական ծրագրերում։ Օրինակ, ժամանակավոր օթևան է տրամադրվել նախատեսվածից ավելի քան 22 000 –ով ավելի անձանց, ինչի արդյունքում միայն սննդի համար 16 775 500 դրամ ավել գումար է ծախսվել։

Խախտումներ են հայտնաբերվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ծախսերում

Պարզվել է նաև, որ տնային պայմաններում և տարեցների ցերեկային խնամքի կենտրոնում էլ սոցիալական ծառայություն են ստացել ծրագրով նախատեսվածից 1038–ով ավելի անձինք։ Նրանցից  386–ը հաշվառված չեն եղել «Փյունիկ» համակարգում, 241–ը եղել են անչափահասներ, 152–ը եղել են աշխատողներ, ուստի իրավունք չեն ունեցել օգտվելու այդ ծրագրից։ Արդյունքում 30 400 200 դրամով գերածախս է կատարվել։

Տարեցների ու հաշմանդամների շուրջօրյա խնամքի կենտրոններում ևս գերածախսի դեպքեր են գրանցվել։ Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում 2019 թվականին սննդի համար նախատեսված գումարից 9 818 900 դրամ ավելի գումար է ծախսվել։ Սակայն հետաքրքրական է, որ ըստ փաստաթղթերի` տուն-ինտերնատում կերակրվել է 7069 տարեց, իսկ նախարարություն ներկայացվել է 7138 մարդու տվյալներ։ Տուն–ինտերնատի ղեկավարությունը շռայլ է գտնվել նաև պարգևավճարների տրամադրման հրցում։ Ըստ ՀՊ–ի` պարգևավճարները բյուջեով նախատեսվածից 8 213 900 դրամով ավելի են վճարվել։

Պարզվել է նաև, որ հաստատության 30 աշխատակիցներ միաժամանակ գրանցված են եղել նաև այլ կազմակերպություններում, ընդ որում.  նրանցից 9–ը աշխատել են միանգամից 3 և ավելի գործատուների մոտ:

Փոխարենը տուն–ինտերնատի ղեկավարությունը խնայողություններ է արել ծերերին անհրաժեշտ խնամքի ու այլ միջոցներով ապահովելու հարցում։ Ատամի մածուկի կարիքն ապահովվել է ընդամենը 14,9%-ով,  ատամի խոզանակի պահանջը` 50,4, սափրվելու ածելիի պահանջը`  10, օճառի պահանջը` 20,3%-ով։

Անհրաժեշտ գնումների 40 անուն ապրանքներից տարվա ընթացքում ձեռք է բերվել միայն 14–ը, և նախատեսված 10 734 000 դրամից ծախսվել է միայն 3 665 900–ը։

Մեռած հոգիներ կամ անգործունակ բարեգործներ. ինտերնատի բնակիչների շռայլ ժառանգությունը

Նույն իրավիճակն է գրանցվել նաև Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում։ Այստեղ սանհիգենիկ և լվացող միջոցների կենտրոնացված գնումների պլան ընդհանրապես չի հաստատվել և չի հրապարակվել: Բայց պարզվել է, որ գնվել են այնպիսի նյութեր, որոնք նախարարի հրամանով սահմանված չեն եղել: Արդյունքում կատարվել է 2 616 600 դրամի գերածախս: Իսկ տուն–ինտերնատի 45 աշխատակիցներն աշխատել են նաև այլ կազմակերպություններում։

Медицинский центр Арташат - Sputnik Արմենիա, 1920, 04.02.2021
Միլիարդներ են ծախսվել, մի քանի նախարարությունում ստուգումներ կսկսվեն. «Ժողովուրդ»

Այս համատարած բնույթի խախտումներից զատ այստեղ նաև այլ կասկածելի դեպքեր են հայտնաբերվել, որոնց օրինականությունը թերևս կպարզեն իրավապահները։

Պարզվել է, որ ինտերնատի 11 բնակիչների անունով կատարվել են անշարժ գույքի գործարքներ, որից 10–ը` առանց խնամակալի մասնակցության, ինչն օրենքի խախտում է:

Օրինակ` 2016 թ–ից ինտերնատում բնակվող շահառուն, որը, տնօրենի գրավոր պարզաբանման համաձայն, չի լքել ինտերնատի տարածքը, 2019 թվականի մայիսի 2-ին և 2020 թվականի օգոստոսի 15-ին անշարժ գույքի գործարքներ է իրականացրել Կադաստրի կոմիտեում. նախ ժառանգություն է ստացել Արարատի մարզի «Հովտաշատ» համայնքում գտնվող 0,8993 հեկտար վարելահողը, ապա այն վաճառել 4,8 մլն դրամով։ 

Մեկ այլ բնակիչ 2020 թվականի ընթացքում  Լոռու մարզի Օձուն համայնքի Արևածագ գյուղում գտնվող մի քանի անշարժ գույքի գործարք է կատարել` վաճառել է իրեն պատկանող հողամասը, տունը, անասնագոմը` 9 մլն դրամի։

Վերահսկիչ պալատը դառնալու է Հաշվեքննիչ պալատ

Մեկ այլ դեպքում էլ ինտերնատի բնակիչը 2019 թվականի փետրվարի 6-ին մահացել է, դին հանձնվել է հարազատներին։ Իսկ կադաստրի կոմիտեից ստացված տեղեկատվության համաձայն` տվյալ անձը մահից ամիսներ անց` 2019 թվականի օգոստոսի 13-ին ու հոկտեմբերի 2-ին, ժառանգությամբ հանձնել է Լոռու մարզի Ախթալա համայքում գտնվող  52,6 քմ մակերեսով բնակարանը։

Մեկ այլ շահառու էլ 2019 թվականի ապրիլի 9-ին Վարդենիսի տուն–ինտերնատից տեղափոխվել է Նուբարաշենի հոգեբուժարան` հարկադիր բուժման, ու հենց նույն օրն էլ անշարժ գույքի գործարք կատարել` ժառանգություն տալով Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող  իր բնակարանը։

Նշենք, որ վերը թվարկված ու մյուս բոլոր 11 դեպքերում տուն–ինտերնատի բնակիչները մինչ այդ գործարքները դատարանի կողմից արդեն իսկ ճանաչված են եղել անգործունակ։

Մանկատան երեխաների փողերը շարունակում են ուտե՞լ

Հայաստանում կատարված «թավշյա իշխանափոխությունից» հետո հանրությանը ցնցած առաջին «բացահայտումներից» մեկը վերաբերում էր մանկատան երեխաներից կերած փողերին։

Հաշվեքննիչ պալատը նոր բացահայտւմ է արել. երեխաների փողերը նաև հեղափոխությունից հետո են շարունակել «ուտել»։

Похороны Ваграма Авакяна - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2020
ՀՀ-ից բացակա անձը «ներկայացել» ու թոշակ է ստացել. ովքեր են բարեգործական թաղումներ անողները

ՀՊ–ի հաշվեքննության համաձայն` Խարբերդի մասնագիտացված մանկատունը բյուջեով հատկացված գումարից  846 300 դրամ ավել է ծախսել։

Եվ, չնայած դրան, երեխաները չեն ստացել նույնիսկ իրենց անհրաժեշտ հագուստը։

Տարվա ընթացքում գնվել է 7-18 տարեկան երեխաների 300 հատ բրդյա սվիտեր, 300 տղայի վարտիք, բայց տղայի ձմեռային կոշիկ գնվել է ընդամենը 10 զույգ, աղջիկների համար էլ ընդամենը 30 հատ սպորտային հագուստ։

Այստեղ ևս պարզվել է, որ մանկատան աշխատակիցներից 45–ը աշխատում են նաև այլ տեղ, ընդ որում. 14–ը` 3 և ավելի գործատուների մոտ:

Մարի Իզմիրլյանի անվան մանկատանն էլ, օրինակ, առանց նախարարության հետ համաձայնագիր կազմելու` ինքնակամ ավելացրել են իրենց աշխատավարձերի ու հավելավճարների` բյուջեով հաստատված  գումարը։ Արդյունքում պարգևատրման ֆոդն աճել է 9 036 100 դրամով: Հաստիքացուցակն էլ 7 անձով ավելացվել է, որի արդյունքում ևս 14 793 600 դրամի գերածախս է եղել։

Օդանավի վարձակալության համար ծախսվել է օդանավի գնից 7 անգամ շատ գումար. խոշոր չարաշահում

Եվ սա այն դեպքում, երբ աշխատակիցներից 19–ը գրանցված են նաև այլ տեղերում, իսկ 6–ը միանգամից 3 և ավելի գործատուների մոտ են աշխատում:

Մանկատան տնօրենն էլ 2020թ–ի հունիս-դեկտեմբեր ամիսներին ինքն իրեն  աշխատավարձի շուրջ 50%– չափով պարգևավճար է վճարել` ընդամենը 1 048 600  դրամի չափով:

Փոխարենը մանկատնից դպրոց հաճախող երեխաներին տրվող գումարները անհասկանալի կերպով անհետացել են։ Հաշվեքննությունը պարզել է, որ մանկատան հաշվից ելքագրվել է 681.000 դրամ, իսկ գլխավոր հաշվապահը ներկայացրել է միայն 442 000 դրամի տեղեկագրեր։  Թե ուր է անհետացել մնացած գումարը, հաշվեքննություն իրականցնողներին մանկատանն այդպես էլ չեն կարողացել բացատրել։

Խնայողություն են արել նաև երեխաների խնամքի պարագաների վրա։  Ատամի մածուկն պահովվել է 15%-ով, ատամի խոզանակը` 57, զուգարանի թուղթը` 80, իսկ սափրվելու ածելիներ երեխաների համար գնվել են ընդամենը 19%-ով։

Ի դեպ, հաշվեքննողները կասկածելի դեպքեր են հայտնաբերել նաև կառավոարությունում մանրակրկիտ քննարկված ու մեկնաբանված` մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրերի տրամադրման ծրագրում։

И.о. министра финансов Атом Джанджугазян на совещании у премьер-министра (25 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 18.02.2020
Չարաշահումները կվերականգնվեն առանց արյունի. ֆինանսների նախարար

Ըստ ՀՊ–ի` 2019թ–ին բնակարանի գնման վկայագրեր ստացած մանկատան 196 շրջանավարտներից 54–ը  14.01.21թ. դրությամբ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն չեն ներկայացրել  բնակարանների առքուվաճառքի պայմանագրերն ու սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականները, մինչդեռ ԲԳՎ-ով  նախատեսված գումարները նրանց արդեն վճարվել է ընդհանուր 44,1 մլն դրամ։

«Նշված իրավիճակները կարող են պարունակել որոշակի ռիսկեր»,– գրված է ՀՊ–ի հրապարակած փաստաթղթում:

Միաժամանակ հաշվեքննողների համար անորոշ է եղել նաև ծրագրով մերժված  157 քաղաքացիներից 24–ի ընտրության մեխանիզմը։ Հաշվեքննության հեղինակների համոզմամբ` այսպիսով ծրագրի շահառուների միջև ստեղծվել են անհավասար պայմաններ։

Բյուջեից 33 մլն 570 հազար դրամ` Վերահսկիչ պալատի նոր ավտոմեքենաների համար

Հաշվեքննիչ պալատը մարտի 30-ի արտահերթ նիստում որոշել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆինանսատնտեսական գործունեության հաշվեքննության արդյունքներով առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքների վերաբերյալ նյութերն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն։ Թե ինչ ընթացք է դրանց տրվել դատախազությունում, առայժմ պարզել չհաջողվեց։

Նշենք նաև, որ ՀՊ–ի ստուգումներն ընդգրկել են 2019թ. հունվարի 1-ից դեկտեմբերի  31-ն ընկած ժամանակահատվածը, երբ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը Զարուհի Բաթոյանն էր (19.01.2019- 20.11.2020):

Լրահոս
0