03:15 10 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.09
  • GBP726.75
  • EUR630.68
  • RUB7.05
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
34 0 0

Բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք ադրբեջանական ԶՈւ կողմից գերեվարվել են ընթացիկ, շարունակվող զինված հակամարտության պայմաններում, հետևաբար, նրանք կարգավիճակով գերիներ են ու պետք է անհապաղ ազատ արձակվեն։

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik․ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը ներկայացրել է ադրբեջանական կողմի պատերազմական հանցագործություններն ու գերիների վերադարձի հրատապությունը։ Տեղեկությունը հայտնում է պաշտպանի մամուլի ծառայությունը։

Омбудсмен Арман Татоян принял французскую делегацию (29 апреля 2021). Еревaн
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը ներկայացրել է ադրբեջանական կողմի պատերազմական հանցագործություններն ու գերիների վերադարձի հրատապությունը

Արման Թաթոյանը շեշտել է, որ ադրբեջանական իշխանությունների պահվածքը կոպտորեն խախտում է միջազգային պահանջները՝ գերիներին ներկայացնելով «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ»:

Նա ընդգծել է՝ հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարվել են ընթացիկ, շարունակվող զինված հակամարտության պայմաններում։ Դա նշանակում է, որ նրանք բոլորն էլ կարգավիճակով գերիներ են ու պետք է անհապաղ ազատ արձակվեն, վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի:

«Ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով գերիների և նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ և առաջացնելով լարվածություն հասարակությունում»,- իր խոսքում նշել է պաշտպանը։

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով շարունակվում է պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի, ռասիզմի և ֆաշիստական քաղաքականությունը: Դրա ապացույցներից է նաև Բաքվում, այսպես կոչված «Ռազմավարների պուրակի» ստեղծումը։

Նա կրկին ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդտեղ հայ զինվորների մանեկեները հատուկ ներկայացված են նվաստացած վիճակում, իսկ պուրակը բաց է անգամ մանկահասակ երեխաների համար:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ու ֆրանսիացի խորհրդարանականները պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։

Նշենք, որ Ֆրանսիայի ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ Գի Տեսիեի գլխավորած պատվիրակության կազմում են եղել սենատոր, Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն, Ֆրանսիայի ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ Ժան-Պիեր Կյուբերտաֆոնը, պատգամավորներ Մարգրիտ Դըպրե-Օդըբերը և Քսավիե Բրըտոնը:

Պետք է լինել համբերատար. Փաշինյանը հուսով է, որ Ադրբեջանը շուտով կվերադարձնի գերիներին

Ըստ թեմայի

Փաշինյանը Կազանում խոսել է գերիների, խաղաղապահների ու Ադրբեջանի պահվածքի մասին
Հայ գերիներն Ադրբեջանում ենթարկվել են խոշտանգումների. նոր փաստեր կներկայացվեն ՄԻԵԴ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ ղեկավարները գերիների հարցով կապի մեջ են
թեգերը:
Պատգամավոր, Ֆրանսիա, ֆրանսիացի, գերի, ՀՀ ՄԻՊ, Արման Թաթոյան

Գլխավոր թեմաներ