23:49 11 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.10
  • GBP737.78
  • EUR635.08
  • RUB7.06
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
49 0 0

Հայաստանի նախագահը շեշտել է` չափազանց կարևոր է, որ գերության մեջ գտնվող բոլոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց փոխանակումն իրականացվի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի կիրառմամբ, որն արհամարհվում է Ադրբեջանի կողմից շարունակում է գերիների հարցը բարձրացնել

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Փիթեր Մաուրերին՝ ակնկալելով կոմիտեի աջակցությունն Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի հարցում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Սարգսյանը նամակում մասնավորապես ընդգծել է, որ Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած և Թուրքիայի ակտիվ աջակցությամբ ու ուղիղ մասնակցությամբ իրականացված պատերազմի ընթացքում և դրանից հետո մի քանի հարյուր հայ զինծառայողներ և քաղաքացիական անձինք են գերեվարվել, որոնք ենթարկվում են խոշտանգումների և արժանանում անմարդկային վերաբերմունքի Ադրբեջանի կողմից:

«Այսօր Արցախում հումանիտար իրավիճակին անդրադառնալն առաջնային խնդիր է, և միջազգային հանրության կողմից հրատապ ուշադրություն է պահանջվում:

Միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երկրները, միջազգային կազմակերպությունները, անհատներ պետք է համարժեք գնահատական տան Ադրբեջանի գործողություններին: Համաձայն հրադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանին է փոխանցել բոլոր ռազմագերիներին: Այնուամենայնիվ, չափազանց կարևոր է, որ գերության մեջ գտնվող բոլոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց փոխանակումն իրականացվի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի կիրառմամբ, որն արհամարհվում է Ադրբեջանի կողմից»,– նշել է Սարգսյանը:

ՀՀ նախագահի խոսքով` Մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտմամբ՝ ներկայումս Ադրբեջանը թաքցնում է հայ ռազմագերիների և պատանդների իրական թիվը, և շարունակում է մերժել ու խոչընդոտել պատանդառնված քաղաքացիական անձանց և ռազմագերիների վերադարձին։

«Հայաստանն աջակցություն է ակնկալում միջազգային գործընկերներից՝ բոլոր գերիների շուտափույթ վերադարձի հարցում:Դիմում եմ Ձեզ և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին` միջազգային մարդասիրական իրավունքի համապատասխան ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները` ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը և անվտանգ վերադարձն ապահովելու համար»մ– ընդգծել է Սարգսյանը:

Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ ղեկավարները գերիների հարցով կապի մեջ են

Նշենք, որ ապրիլի 24–ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել էր Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին: Սարգսյանը զրույցում ընդգծել էր, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցում Հայաստանն ակնկալում է միջազգային հանրության և իր բարեկամների աջակցությունը

Ապրիլի 26–ին ՀՀ նախագահը նամակ էր հղել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին: ՀՀ նախագահը խնդրել էր ձեռնարկել բոլոր միջոցառումները` ռազմագերիների անհապաղ ազատ արձակումն ու անվտանգ վերադարձն ապահովելու համար։ 

Ապրիլի 28–ին Արմեն Սարգսյանը նամակներ էր հղել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդին։ Սարգսյանը նշել է, որ Հայաստանն աջակցություն է ակնկալում միջազգային գործընկերներից Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի հարցում: 

թեգերը:
Կարմիր խաչ, նամակ, Արմեն Սարգսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ