04:51 13 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.27
  • GBP738.12
  • EUR633.77
  • RUB7.03
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
40 0 0

Աննա Ջավախյանը վստահեցնում է, որ լիազորությունները դադարեցնում է անձնական պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աննա Ջավախյանը որոշել է դադարեցնել ավագանու անդամի լիազորությունները։ Նա իր որոշման մասին գրել է Facebook–ում։

«Պատճառներն անձնական են, խնդրում եմ հարգել որոշումս։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ավագանու իմ գործընկերներին և Երևանի քաղաքապետին համատեղ աշխատանքի համար՝ ի շահ և բարօրություն մեր սիրելի քաղաքի։ Ինձ համար գերագույն պատիվ էր ձեզ հետ աշխատելը, առհասարակ ձեզ բոլորին ճանաչելը։ Մաղթում եմ մեծ ուժ ու եռանդ հետագա աշխատանքում»,– նշել է նա։

Նշենք, որ ըստ քաղաքապետարանի կայքում հրապարակված տեղեկությունների` Աննա Ջավախյանը ծնվել է Երևանում, 40 տարեկան է։ 

«Իմ քայլի» պատգամավորը հայտնել է, թե ինչու է որոշել հրաժարվել մանդատից

1998-2003թթ. սովորել և ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայոց լեզվի և գրականության բաժինը՝ «Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ» որակավորմամբ։ 2004-2011թթ. աշխատել է ««Մանանա» մանկապատանեկան կրթամշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությունում՝ որպես Ժուռնալիստիկայի ստուդիայի ղեկավար՝ միաժամանակ համակարգելով կենտրոնի ուսումնական ողջ գործընթացը, ինչպես նաև եղել է «Եվրոպական երիտասարդական մամուլ» (European Youth Press) կազմակերպության (որի անդամ էր «Մանանա» կենտրոնը), տարածքային համակարգողը։ Համատեղությամբ 2005-2008թթ. աշխատել է «Հայկական ժամանակ» օրաթերթում՝ որպես վերանայող խմբագիր։

Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամը վայր է դնում մանդատը

Ըստ թեմայի

Փոփոխություններ Երևանի ավագանիում. ո՞վ է դուրս եկել «Իմ քայլից» կամ հանձնել մանդատը
Երևանի ավագանու «Իմ քայլի» անդամներից մեկը հրաժարվել է մանդատից
«Իմ քայլը» նոր պատգամավոր ունի. նա երդմամբ ստանձնեց մանդատը
թեգերը:
մանդատ, ավագանի, Երևան, Հայաստան

Գլխավոր թեմաներ