14:52 15 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.48
  • GBP734.61
  • EUR632.67
  • RUB7.06
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
44 0 0

Արման Թաթոյանը կարծում է, որ անվտանգության գոտու ստեղծումն այժմ հրամայական է, քանի որ դրա շնորհիվ սահմանամերձում ապրողների իրավունքները կվերականգնվեն։

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի - Sputnik. Սյունիքում անվտանգության գոտի ստեղծելը ոչ միայն հնարավորություն կտա վերականգնելու սահմանամերձ բնակավայրերում ապրողների կյանքի և առողջության իրավունքը, այլ նաև կվերականգնվի արոտավայրերից օգտվելու, հողերը մշակելու իրավունքը։ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Սա նաև ենթադրում է, որ ադրբեջանական զինվորականները, զենքով մարդիկ, ադրբեջանական դրոշներն ու ցուցանակները պետք է այդ վայրից հեռացվեն, որպեսզի մեր բնակիչների բնականոն կյանքն ապահովվի։ Հաճախ մարդիկ խուսափում են երթևեկել երեկոյան ժամերին այն հատվածներով, որտեղ ադրբեջանական զինծառայողներ են կանգնած լինում»,–ասաց Թաթոյանը։

Արավուսի նույն հովվի նկատմամբ ադրբեջանցիները երկու անգամ են ոտնձգություն կատարել. ՄԻՊ

Նրա խոսքով` այս ամենը փաստերով միջազգային մարմիններին է ներկայացրել` առաջարկելով անվտանգության գոտի ստեղծել։ Թաթոյանը հավելեց, որ հիմա ավելի մանրամասն վերլուծություն են պատրաստում այդ առնչությամբ, որը նույնպես ներկայացնելու են միջազգային կառույցներին։

Թաթոյանը նշեց` սա այն դեպքն է, որ միջազգային կառույցները պետք է ապացուցեն` մարդու իրավունքներն են ընկած անվտանգության հիմքում։

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին կձևավորվի չեզոք գոտի. ԱԱԾ տնօրենի տեղակալ

«Մեր առաջնային խնդիրը պետք է լինի ցույց տալ, որ այժմ թշնամին վարում է այն քաղաքականությունը, ինչ Օսմանյան կայսրությունում. սա պատմության վերացում է»,–ասաց Թաթոյանը։

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել էին Սյունիքի մարզ և տեղում ծանոթացել իրավիճակին։

«Իրենք շատ բան կարող են խոսել». ԱԱԾ տնօրենի տեղակալը` Մեղրիի միջանցքի մասին

թեգերը:
Արման Թաթոյան, Սյունիքի մարզ, Հայաստան

Գլխավոր թեմաներ