23:38 11 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.10
  • GBP737.78
  • EUR635.08
  • RUB7.06
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
28 0 0

ՀՀ նախագահն ասում է, որ միայն միասնական աշխատանքը կարող է դառնալ մեր հայրենիքի այսօրվա վիճակից դուրս գալու, ստացած վերքերից վերականգնվելու փրկօղակը:

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի - Sputnik. Մեր առաջնահերթ խնդիրները պետք է լինեն երկրի մեջքը քաղաքականապես ու տնտեսապես, բարոյապես ու ֆիզիկապես ուղղելը, պատերազմի անմիջական հետևանքների վերացումը և կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարելը: Մայիսի մեկի` Աշխատանքի օրվա կապակցությամբ հղած իր ուղերձում այս մասին ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Մեր երկրի օրակարգը, առավել ևս՝ զարգացման օրակարգը, պետք է ձևավորվի հենց մե՛ր կողմից ու իրականություն դառնա մե՛ր աշխատանքով՝ զինվորականի ու մանկավարժի, բժշկի ու ծրագրավորողի, գյուղացու և հնէաբանի, հավաքարարի ու բանվորի, դիվանագետի ու սահմանապահի, պաշտոնյայի ու դերասանի, պետական ծառայողի ու արվեստագետի»,–ասում է նախագահն իր ուղերձում։

Սարգսյանը նշում է, որ մենք ունեցել ենք տաղանդավոր գիտնականների, հաջողակ ձեռներեցների, հայտնի քաղաքական գործիչների, շնորհալի նկարիչների, երաժիշտների ու գրողների, լավ արհեստավորների և հողագործների սերունդներ: Հիմա, նրա խոսքով, պետք է լինենք ժառանգը մեր նախնիների տաղանդի, կարողությունների և հմտությունների, լինենք հայրենիքը շենացնող հասարակություն:

Քիմ Քարդաշյանը պատասխանել է ՀՀ նախագահի նամակին

Նախագահը հավելում է, որ միայն միասնական աշխատանքը կարող է դառնալ մեր հայրենիքի այսօրվա վիճակից դուրս գալու, ստացած վերքերից վերականգնվելու փրկօղակը:

Նա հիշեցնում է, որ նույնիսկ և հատկապես ամենաբարդ ու ճակատագրական իրավիճակներում աշխատելն անհրաժեշտություն է՝ անձնական, ազգային, պետական անհրաժեշտություն:

Արմեն Սարգսյանը նամակներ է հղել Քիմ Քարդաշյանին, Էրիկ Էսրաիլյանին և Շերելին Սարգսյանին

Ըստ թեմայի

Արմեն Սարգսյանը չկարողացավ իրեն դրսևորել. Սերժ Սարգսյանն ասաց` ինչու է ամաչում նրա փոխարեն
Ֆրանսիայի պատվիրակությունը եղել է Արցախում. նրանց ընդունել է Արմեն Սարգսյանը
Արմեն Սարգսյանը նամակ է գրել ԿԽՄԿ նախագահին
թեգերը:
ուղերձ, աշխատանք, Արմեն Սարգսյան

Գլխավոր թեմաներ