23:30 16 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD514.87
  • GBP726.74
  • EUR624.18
  • RUB7.16
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
332 0 0

Սոս Հակոբյանը նշեց` մարդիկ, որոնց համերաշխությունն օրենքի հետ կարող է կասկածի տակ դրվել, ցուցակում չեն կարող լինել։

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի - Sputnik. «Հայրենիք» կուսակցության խորհուրդը որոշել է մասնակցել հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին և սկսել ՀՀԿ–ի հետ դաշինք կազմելու գործընթացը։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։

«Այս պահին հստակ է որոշումը միայն դաշինքով գնալու։ Ցուցակի, դաշինքի անվան, ծրագրային դրույթների մասին դեռ որևէ բան հայտնել չեմ կարող, քանի որ աշխատանքներ են իրականացվում այդ ուղղությամբ։ Սակայն մարդիկ, որոնց համերաշխությունն օրենքի հետ կարող է կասկածի տակ դրվել, ցուցակում չեն կարող լինել»,–ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով` ցուցակում լինելու են երկու սկզբունքի հիման վրա հենված մարդիկ` հանրության շրջանում վստահություն վայելողներն ու ՀՀ-ին իրենց կարողությունների շրջանակներում օգտակար լինողները։

Հարցին, թե Արթուր Վանեցյանը լինելո՞ւ է ցուցակում` Հակոբյանը պատասխանեց, որ Վանեցյանը շատ առանցքային դեր է ունենալու արտահերթ ընտրություններում և ամբողջ քաղաքական գործընթացում։ Հակոբյանը հավելեց` նույնը կարող է ասել նաև ՀՀԿ–ի ղեկավարի մասին։

Իսկ թե ով կլինի ցուցակի առաջին համարում, դեռ քննարկում են այդ հարցը։

«Մրցակցությունն ընդդիմության ուժերի մեջ չի լինելու, այլ բոլորի ցանկությունը մեկն է` գործող իշխանությունից ազատվելը։ Մենք քաղաքական կոնսուլտացիաներ ունեցել ենք այլ կուսակցությունների և ուժերի հետ»,–ասաց Հակոբյանը։

Հիշեցնենք՝ մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։

Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականի մասին հայտնել է ապրիլի 25-ին, ՀՀ նախագահն ընդունել է վարչապետի ու կառավարության հարաժարականը:

ՀՀԿ–ն էլ ապրիլի 29–ին հայտարարեց, որ մասնակցելու է ընտրություններին և դա անելու է «Հայրենիք» կուսակցության հետ դաշինքով։

Ըստ թեմայի

ՀՀԿ-ն կարող է անակնկալ մատուցել. Սուրենյանցը` ներքաղաքական զարգացումների մասին
Ի՞նչ պայման է դրել Փաշինյանի առաջ ՀՀԿ–ն` վարչապետ ընտրելու դիմաց
Սերժ Սարգսյանի հայտարարությունը ՀՀԿ–ին բարդ ընտրության առաջ է կանգնեցրել. «Հրապարակ»
թեգերը:
Սերժ Սարգսյան, Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), Արթուր Վանեցյան, «Հայրենիք» կուսակցություն

Գլխավոր թեմաներ