22:53 11 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.10
  • GBP737.78
  • EUR635.08
  • RUB7.06
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Հայաստան և ԵԱՏՄ (245)
351 0 0

Փոխվարչապետը նշել է, որ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին Ադրբեջանի ներկայացուցչի մասնակցության հարցում կոնսենսուս չի եղել։

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի - Sputnik. Հայաստանը չի համաձայնել Ադրբեջանի ներկայացուցչի մասնակցությանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։ Կազանում տեղի ունեցած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից հետո այս մասին ասել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը, հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։

«ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին որևէ երրորդ երկրի մասնակցության համար անհրաժեշտ է կոնսենսուսային որոշում: Բնականաբար, այդ հարցում կոնսենսուս չի եղել, մասնավորապես, Հայաստանը չի համաձայնել Ադրբեջանի ներկայացուցչի մասնակցությանը նիստին»,- ասել է Գրիգորյանը:

Պատասխանելով ճշգրտող հարցին՝ հայկական կողմի դիրքորոշումը արդյո՞ք կապված է եղել ռազմագերիների խնդրի հետ, Գրիգորյանը հիշեցրել է՝ նախկինում մեկ անգամ ևս խոսել է այդ մասին:

Կկանխի՞ արդյոք Հայաստանը Ադրբեջանի մուտքը ԵԱՏՄ

«Հարցը շատ բազմաբաղադրիչ է, և հիմա չէի ուզենա կոնտեքստից հանել մի պայման կամ նախապայման: Կոնսենսուս չի եղել այդ հարցում, իսկ նման մասնակցության համար անհրաժեշտ էր բոլոր անդամ երկրների մասնակցությունը»,- ամփոփել է Գրիգորյանը:

Հիշեցնենք՝ Կազանում ապրիլի 29-30-ը կայացավ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցում էր նաև Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը։

2020 թ. բացահայտեց նոր խնդիրների մի ողջ շարք. Նիկոլ Փաշինյանի ելույթը ԵԱՏՄ խորհրդի նիստում

թեմա:
Հայաստան և ԵԱՏՄ (245)

Ըստ թեմայի

ԵԱՏՄ երկրները մտադիր են զարգացնել համագործակցությունը ավիաշինության ոլորտում. Քամալյան
ԵԱՏՄ երկրներում հնարավոր է` սպիտակ շաքարի ներմուծման մաքսատուրքը մի քանի ամսով վերացվի
Ինչպես կազդի ՌԴ-ում բենզինի թանկացումը Հայաստանի ու ԵԱՏՄ անդամ մյուս երկրների վրա
թեգերը:
Կազան, Ադրբեջան, Հայաստան, Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ), Մհեր Գրիգորյան

Գլխավոր թեմաներ