16:05 12 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.10
  • GBP737.78
  • EUR635.08
  • RUB7.06
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
64810

Sputnik Արմենիայի հետ զրույցում Տեղ խոշորացված համայնքի ղեկավարն ասաց, թե ինչպես են պատրաստվում պատասխանել պայմանավորվածությունը խախտած ադրբեջանցիներին։

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի Խնածախ գյուղի գլխին ադրբեջանցիները երկու օր առաջ շինարարական տեխնիկա են բերել, մարտական հենակետեր են կառուցում: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Ներսես Շադունցը։

«Երեկ չէ առաջին օրն են տեխնիկան բերել, բայց այնպես չէ, որ ադրբեջանցիները մեր տարածքում են մարտական հենակետեր կառուցում։ Սահմանազատման աշխատանքներից հետո այդ տարածքը համարվում է իրենց սահմանը, նախկինում կար պայմանավորվածություն, որ իրենք չգան այդտեղ կանգնեն, մենք էլ չկանգնենք, ուղղակի դրոշները լինեն, բայց իրենք եկան։ առաջիկայում, երբ եղանակային պայմանները թույլ տան, մենք էլ մեր հենակետերն ենք կառուցելու՝ 5-10 մետր հեռավորության վրա։ Մեր դիրքերն ամրացնելու ենք կանգնենք, որ իրենց դիմացը փակենք, որ իրենց արածը նպատակին չծառայի»,-ասաց Շադունցը։

Համայնքի ղեկավարի խոսքով՝ ընդանուր իրավիճակը հանգիստ է, բայց ոչ այնպես, որ այդ ուղղությամբ չմտածեն։

«Պետք է զգոն լինենք ու մեր տեղում լինենք ասաց նա»,- ասաց նա։

Նշենք, որ ապրիլի 19–ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն այցելել էին Սյունիքի Խնածախ գյուղ։ Նրանք եղել էին սահմանային բնագծում և զրուցել սահմանապահ զինվորների հետ։

Հիշեցնենք, որ Թաթոյանը դեռ 2020-ի դեկտեմբերի 22-ին հայտնել էր, թե որ համայնքից որքան տարածք է անցել թշնամուն։ Տեղ համայնքում, որի մեջ են մտնում Խոզնավարը, Խնածախը, 2000 հեկտարից ավելի մասնավոր սեփականություն կա, որից զրկվել ենք։ Շուռնուխում 11 տուն է անցել թշնամուն, Որոտանում` 326 հեկտարից ավելի մասնավոր և համայնքային սեփականություն համարվող հողատարածքներից են զրկվել։ 18-20 այգեգործական տնակներ Որոտանում կառուցվել են այն հողերի վրա, որոնք ՀՀ գործկոմի որոշումներով են հատկացվել մարդկանց, որոնցից նույնպես զրկվել ենք։

Ագարակ գյուղում մարդիկ զրկվել են 60 հա մասնավոր և համայնքային սեփականություն համարվող տարածքից, Եղվարդում` 110 հա վարելահողից և 50 հա արոտավայրից, Ճակատենում` 30 հա վարելահողից և 25 հա արոտավայրից։

Ըստ թեմայի

Եթե չլինի Սյունիքը, տապանաքար կարող ենք դնել Հայաստանի վրա. Քաջարանի քաղաքապետ
Ինչու են Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի կնոջը հրավիրել ՊԵԿ
Սյունիքում ձերբակալվածներին խոշտանգելու փաստերով քրեական գործ է հարուցվել. գլխավոր դատախազ
թեգերը:
հենակետ, Սահման, ադրբեջանցի, Ադրբեջան, Խնածախ, Սյունիք

Գլխավոր թեմաներ