01:22 11 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.37
  • GBP735.97
  • EUR635.31
  • RUB7.06
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
35 0 0

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարն ու Ղազախստանի դեսպանը քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում` մեր երկրում մեծածախ լոգիստիկ կենտրոնի հիմնումը, ինչը կնպաստի երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն այսօր ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Տեղեկությունը հայտնում է էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում Քերոբյանը կարևորվել է հայ-ղազախական առևտրատնտեսական համագործակցության դինամիկ զարգացումը։ Նա համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջև համագործակցությունն ունի ակտիվացման և զարգացման մեծ ներուժ։ Առանձնացվել են համագործակցության մի շարք ոլորտներ՝ առևտուր, բարձր տեխնոլոգիաներ, արևային պանելների արտադրություն, զարդերի արտադրություն և գյուղատնտեսություն։

«Քննարկվել են երկու երկրներում բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող առաջադեմ ընկերությունների միջև համագործակցության հեռանկարները և նախանշվել են դրանց ամրապնդման ու ընդլայնման նպատակով համատեղ նիստերի ու գործարար համաժողովների կազմակերպման հնարավորությունները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կառավարությունը մտադիր է արգելել նաև թուրքական ապրանքների վաճառքը. Վահան Քերոբյան

Քերոբյանը խոսել է լոգիստիկ խնդիրների մասին, որոնք խանգարում են առևտրատնտեսական հարաբերությունների արագ զարգացման գործընթացին։ Դեսպանի խոսքով՝ Հայաստանի և Ղազախստանի քաղաքական խորհրդակցությունների ընթացքում երկուստեք կարևորվել է Երևան-Նուր-Սուլթան-Երևան ուղիղ ավիաչվերթի վերաբացումը։ Այդ համատեքստում կարելի է դիտարկել Հայաստանում մեծածախ լոգիստիկ կենտրոնի հիմնումը։

Զրուցակիցները պայմանավորվել են իրենց լիազորությունների շրջանակներում նպաստել երկու երկրների միջև արդյունավետ և ակտիվ համագործակցությանը։

ՀՀ–ում նոր ռեժիմ կգործի. պատվաստված անձինք մեկնելիս կամ ժամանելիս ՊՇՌ թեստ չեն հանձնի

թեգերը:
չվերթ, Վահան Քերոբյան, Ղազախստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ