01:55 10 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.09
  • GBP726.75
  • EUR630.68
  • RUB7.05
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
202 0 0

ԳՇ նախկին պետին մեղադրանք է առաջադրվել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հատկանիշներով։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարցաքննվել է. նրան մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Հակոբյանը։

Նրա խոսքով` մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 306-րդ հոդվածի հատկանիշներով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):

Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը նոյեմբերի 18-ին «Հայելի» ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ մի շարք փաստեր էր ներկայացրել պատերազմի ընթացքի ու հետևանքների մասին։ 2020թ. նոյեմբերի 19-ին ասուլիսի տեսաձայնագրությունը ՀՀ գլխավոր դատախազն ուղարկել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն` նյութեր նախապատրաստելու համար:

Հակոբյանի հայտարարությունների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):

Դատախազությունն ասել էր, որ նախաքննության ընթացքում Մովսես Հակոբյանը, անդրադառնալով լրահամալրման և զորահամալրման գործընթացներին, հայտնել է, որ իր կարծիքով, տեղի է ունեցել հանցագործություն, քանի որ երկրի ղեկավարը պատերազմի երրորդ օրը կանգնեցրել է լրահամալրումը, ինչի մասին տեղեկացել է այն պաշտոնատար անձանցից, որոնք լրահամալրման և զորահամալրման գործընթացը կազմակերպելու պարտականություն են ունեցել։

Նա նաև ասել է, որ ՀՀ վարչապետի կողմից լրահամալրման և զորահամալրման գործընթացը դադարեցնելու վերաբերյալ առկա է ձայնագրություն, և կարծում է, որ այն կատարվել է այդ գործընթացի համար օրենքի ուժով պատասխանատու անձանց կողմից:

Ըստ թեմայի

Փաշինյանը խոսեց «Իսկանդեր»-ներից, քանի որ առաջինը խոսել էր Սերժ Սարգսյանը. Քոչարյան
Փաշինյանը չի հասկանում բանակում «հներ» ունենալու կարևորությունը. Սեյրան Օհանյան
Սու-30-ների մասին Փաշինյանի հայտարարությունները հակասում են միմյանց
թեգերը:
Մեղադրանք, Մովսես Հակոբյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ