00:49 12 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.10
  • GBP737.78
  • EUR635.08
  • RUB7.06
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
170 0 0

Տեսանյութերից ու լուսանկարներից 98-ը վերաբերում են գերիներին խոշտանգելուն ու արժանապատվությունը նվաստացնելուն։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն այսօր ավարտել է 297 տեսանյութի և լուսանկարի վերլուծություն հայկական կողմի զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական վայրագությունների, հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացման ու անարգանքի վերաբերյալ: Տեղեկությունը հրապարակվել է գրասենյակի Facebook–յան էջում։  Այդ տեսանյութերն ու լուսանկարները, մասնավորապես, վերաբերում են․

  • 98-ը՝ ողջ վիճակում գերիներին խոշտանգելուն ու արժանապատվությունը նվաստացնելուն,
  • 17-ը՝ գլխատումներին ու սպանություններին,
  • 32-ը՝ զոհվածների մարմինների նկատմամբ անարգանքին և մարմնի մասերի անդամահատումներին (օրինակ՝ ձեռք կամ ականջ կտրել),
  • 54-ը՝ գերեվարվածների սոցիալական ցանցերի էջերի կառավարմանը, այդ թվում՝ ատելության տարածմանը և գլխատված զինծառայողի լուսանկարը վերջինիս էջով տարածելուն,
  • 49-ը՝ Արցախի քաղաքացիական բնակավայրերի ու անտառածածկ տարածքների դեմ արգելված, այդ թվում՝ քիմիական տարրեր պարունակող զանվածային ոչնչացման զինատեսակների կիրառությանը,
  • 26-ը՝ հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության, այդ թվում՝ հուշարձանների և եկեղեցիների ոչնչացմանն ու վանդալիզիմին,
  • 12-ը՝ այն կայքերի ու սոցիալական ցանցերի (Telegram, Instagram և այլն) էջերի, որոնցով տարածվում էին ատելություն, թշնամանք բորբոքող, ինչպես նաև հայկական կողմի գերիների նկատմամբ ադրբեջանական դաժանությունների տեսանյութեր կամ լուսանկարներ,
  • 9-ը՝ պատերազմին վարձկան ահաբեկիչների ներգրավմանը կամ մասնակցությանը:

Պաշտպանի գրասենյակից տեղեկացնում են, որ տեսանյութերը թարգմանվել են անգլերեն, մի մասը՝ նաև ռուսերեն: Ողջ մարդկանց կամ զոհվածներին վերաբերող գրեթե բոլոր տեսանյութերում արված են նույնականացումները: Բոլոր տեսանյութերն ու լուսանկարների հավաստիությունը հաստատված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական լոգոյով:
«Հավաքագրված տեսանյութերի ու լուսանկարների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական կողմի գերիների նկատմամբ խոշտանգումներն ու դաժանությունները, անմարդկային վերաբերմունքը կատարված են էթնիկ ատելության շարժառիթներով: Այսինքն՝ դրանք կատարվել են միայն այն պատճառով, որ զոհերը հայ են եղել»,- նշված է հաղորդագրության մեջ։

«Մենք նույնիսկ իրենց գերեզմաններն ենք պահել». Սոթքում ադրբեջանցիների շիրիմները կանգուն են


ՄԻՊ-ը պնդում է՝ նույն սկզբունքով ոչնչացվել ու վանդալիզիմի է ենթարկվել հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգությունը։

Պաշտպանը շեշտում է՝ Ադրբեջանի իշխանությունները չեն մնալու անպատիժ մարդու իրավունքների կոպիտ խախտումների, պատերազմական հանցանքների, հայատյացության համակարգված քարոզի ու ցեղասպան քաղաքականության համար:

Նա ևս մեկ անգամ անդրադառնում է Ադրբեջանի կողմից ձգձգվող հայ գերիների ազատ արձակման ու հայրենիք վերադարձի խնդրին, ընդգծում է՝ ադրբեջանցիները միտումնավոր չեն հայտնում գերիների իրական թիվը:

Բոլոր տեսանյութերն ու լուսանկարները կուղարկվեն միջազգային համապատասխան կառույցներին։

Թաթոյանն Ադրբեջանի հանցագործությունները ներկայացրել է Ֆրանսիայի խորհրդարանականներին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ ապացույցների հավաքագրումն ու հետազոտումը:

Արցախի ԱԺ նախագահը պատասխանել է Սահիդովի` «Ստեփանակերտն անցնելու է Ադրբեջանին» գրառմանը

Ըստ թեմայի

Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ ղեկավարները գերիների հարցով կապի մեջ են
Փաշինյանը Կազանում խոսել է գերիների, խաղաղապահների ու Ադրբեջանի պահվածքի մասին
«Եթե այս տեմպով արվի, կարող է տարիներ տևել». Քոչարյանը՝ գերիների վերադարձի մասին
թեգերը:
տեսանյութ, զինծառայող, Ադրբեջան, Արման Թաթոյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ