23:16 16 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD514.87
  • GBP726.74
  • EUR624.18
  • RUB7.16
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
268 0 0

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ միայն 2020թ–ին ԱԺ–ը պետական բյուջե է վերադարձրել 400 մլն դրամ, որից իր համոզմամբ, գումար կհատկացվի նաև Արցախյան պատերազմի մասնակիցներին։

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Յուրաքանչյուր պատգամավոր ամեն ամիս ստանում է 50 000 դրամ` որպես պատգամավորական գործունեության ծախսերի հատուցում։ Այս մասին այսօր ԱԺ–ի ամբիոնից իր գործընկերներին հիշեցրեց անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը` շեշտելով, որ գումարը ստանում են բոլորը, բայց ոչ բոլորն են ծավալում պատգամավորական գործունեություն ու ոչ բոլորն են այդ գումարը նպատակային ծախսում։

Ուստի պատգամավորն իր գործընկերներին առաջարկում է փոփոխություն կատարել «Պետական պաշտոններ ու պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում ու այդ գումարներն ուղղել Արցախյան վերջին պատերազմում հաշմանդամ դարձած զինծառայողներին։

«Դա տարեկան կտրվածքով կազմում է 79 մլն դրամից ավելի գումար, այսինքն` մոտ 80 մլն դրամ, և վստահաբար առաջին կարգի հաշմանդամություն ունեցող 114 անձինք դրա կարիքն ավելի շատ ունեն»,– ասաց Ուրիխանյանը` հույս հայտնելով, որ արդեն լուծարման շեմին կանգնած ԱԺ պատգամավորները կկատարեն այդ բարոյական քայլը։

Խորհրդարանը, սակայն, չանսաց գործընկերոջ կոչին։ ԱԺ Առողջապահության ու սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հերիքնազ Տիգրանյանը հայտնեց, որ հանձնաժողովը նախագծին միաձայն բացասական եզրակացություն է տվել։

ՀՀ ԱԺ անկախ պատգամավորները պահանջում են ուսումնասիրել Փաշինյանի աներորդու հայտարարությունը

«Որն էր մեր հիմնավորումը։ Այն, որ առաջարկվող նախագծով հետապնդվող նպատակը դուրս է «Պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի և «Պետական պաշտոններ ու պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի կարգավորումների շրջանակից»,– ասաց Տիգրանյանը։

«43 օր խաբեց, ասաց` հաղթելու ենք». պատգամավորն առաջարկում է պատժել ստախոս պաշտոնյաներին

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ հայտնեց, որ միայն 2020թ–ին ԱԺ–ը պետական բյուջե է վերադարձրել 400 մլն դրամ, որից իր համոզմամբ, գումար կհատկացվի նաև Արցախյան պատերազմի մասնակիցներին։

Քննարկմանը հետևած քվեարկության արդյունքում ԱԺ պատգամավորները մերժեցին Տիգրան Ուրիխանյանի առաջարկած նախագիծը։

Ըստ թեմայի

Պատգամավորի կողմից խոշոր չափերով գույք թաքցնելու վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան
Մեղրիի համայնքապետի բիզնեսը կփակեն. «Իմ քայլի» պատգամավորները նոր օրինագիծ են ներկայացրել
«Իմ քայլի» պատգամավորը պետք է հերքի նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի մասին ասածները
թեգերը:
Տիգրան Ուրիխանյան, հաշմանդամ, զինծառայող, աշխատավարձ, Պատգամավոր, ԱԺ, Հայաստան

Գլխավոր թեմաներ