07:18 19 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.55
  • GBP740.81
  • EUR637.23
  • RUB7.08
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
«Մարտի 1»-ի գործը (283)
75 0 0

Հաշվի առնելով, որ առանց դատավարության մասնակցի դատական նիստը չի կարող տեղի ունենալ, այսօրվա նիստը հետաձգվեց և նշանակվեց մայիսի 11-ին, ժամը՝ 13:00-ին։

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր հետաձգեց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով քննությունը։

Նշենք, որ այսօրվա նիստին Քոչարյանն ու Գևորգյանը ներկա չէին։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ եթե դատարանը գտնի, որ իր պաշտպանյալի ներկայությունը պարտադիր է, ինքը 10 րոպե ընդմիջում կխնդրի, որ Ռոբերտ Քոչարյանը դատարան գա։

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն իրենց համար բացատրելի չէ։

Բաղդասարյանն ասաց, որ ստացել են Էրիկ Ալեքսանյանի դիմումը, բժշկական փաստաթուղթը, դրա հիման վրա գտնում են, որ Արմեն Գևորգյանի բացակայությունը հարգելի է։

Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը միջնորդել էր հետաձգել դատական նիստը և տեղեկանք է ներկայացրել առ այն, որ իր պաշտպանյալն առողջական խնդիրներ ունի և չի կարող ներկայանալ այսօրվա դատական նիստին։

«Որոշ հարցերում ունենք ձախողումներ». Բադասյանը խուսափեց «Մարտի 1»-ի գործի ելքի մասին խոսել

Ներկայացված է նաև բժշկական տեղեկանք այն մասին, որ Արմեն Գևորգյանը մայիսի 1-ից գտնվում է ստացիոնար բուժման մեջ։ Բուժումը կարող է տևել 10-14 օր։

Հաշվի առնելով, որ առանց դատավարության մասնակցի դատական նիստը չի կարող տեղի ունենալ, այսօրվա նիստը հետաձգվեց։ Այն կկայանա մայիսի 11-ին, ժամը՝ 13:00-ին։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի`Քոչարյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, «Թի Էս Էս Սի Արմենիայի» տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008–ի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է 3 միլիոն դոլար կաշառք։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը)։

Նշենք, որ մյուս քրգործով` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 (սահմանադրական կարգը տապալելը) հոդվածով Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ ՍԴ–ն որոշել էր, որ այդ հոդվածը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը։

 

թեմա:
«Մարտի 1»-ի գործը (283)

Ըստ թեմայի

Ովքեր են լինելու Ռոբերտ Քոչարյանի նախընտրական ցուցակի առաջին տասնյակում. «Հրապարակ»
«Եթե այս տեմպով արվի, կարող է տարիներ տևել». Քոչարյանը՝ գերիների վերադարձի մասին
Առաջիկա ընտրությունները հեշտ չեն լինելու. Ռոբերտ Քոչարյանը` փողոցային պայքարի մասին
թեգերը:
Աննա Դանիբեկյան (դատավոր), դատ, Արմեն Գևորգյան, Ռոբերտ Քոչարյան, Դատարան, Հայաստան

Գլխավոր թեմաներ