01:49 24 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD512.01
  • GBP714.82
  • EUR611.34
  • RUB7.05
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1906)
128 0 0

Մհեր Գրիգորյանը բացահայտել է իր նախընտրած պատվաստանյութի անունը, իսկ ահա Արմեն Գրիգորյանը նախընտրել է գաղտնի պահել։

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ու Անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանը պատվաստվել են կորոնավիուսի դեմ։

И.о. вице-премьера Мгер Григорян вакцинировался препаратом Спутник-V (4 мая 2021). Еревaн
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը պատվաստվել է «Սպուտնիկ V»–ով

«Այսօր` մայիսի 4-ին, փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութով»,–լուսանկարներին կից տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

Կորոնավիրուսի դեմ պատվաստումների համար առևտրի խոշոր կենտրոններում էլ բուժկետեր կգործեն

Իսկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն իր պատվաստման լուսանկարը հրապարակել է Facebook-ի իր էջում ու տեղեկացրել այդ մասին։ Նա, սակայն, չի բացահայտել իր նախընտրած պատվաստանյութի անունը։

Նշենք, որ այս պահին Հայաստանում կիրառվում են «Սպուտնիկ V» և «AstraZeneca» պատվաստանյութերը։
Օրերս Չինաստանից Հայաստան է ներկրվել «Կորոնավակ» պատվաստանյութի 100 հազար դեղաչափ` 50 հազար անձի համար, որով կարող են պատվաստվել 18 տարին լրացած բոլոր ցանկացողները։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1906)

Ըստ թեմայի

«Չեմ ասելու` ինչով եմ պատվաստվել». Նիկոլ Փաշինյանը` իր պատվաստանյութի մասին
Նիկոլ Փաշինյանի կոչին ընդառաջ ՊՎԾ պետը ևս պատվաստվել է. լուսանկար
Կորոնավիրուսից մահացել է հայտնի կենդանավարժ Միխայիլ Բաղդասարովը
թեգերը:
Հայաստան, կորոնավիրուս, Արմեն Գրիգորյան, Մհեր Գրիգորյան, Սպուտնիկ V, պատվաստանյութ, պատվաստումներ

Գլխավոր թեմաներ