11:33 11 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.37
  • GBP735.97
  • EUR635.31
  • RUB7.06
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
236 0 0

Երևանի տարբեր փողոցների բանկոմատներից գումարներ հափշտակած քաղաքացին գրավի դիմաց ազատ է արձակվել։

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի - Sputnik. Քննչական կոմիտեն բացահայտել է պլաստիկ քարտերի գործադրմամբ խոշոր գումարներ հափշտակելու դեպք։

«Երևանի բնակիչը, անհայտ անձից ձեռք բերելով արտասահմանյան բանկերի տարբեր հաճախորդների պլաստիկ քարտերի` ապօրինի եղանակով պատրաստված 64 կրկնօրինակ, 2019թ. հոկտեմբերի 29-ից 2020թ. օգոստոսի 12-ը ներառյալ՝ Երևանի տարբեր փողոցների բանկոմատներից կից բանկային հաշվեհամարներից պարբերաբար համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է շուրջ 10 մլն դրամ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (хափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը:

Հարուցված քրգործով անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը` մեղադրական եզրակացությունը հաստատելու միջնորդությամբ, ուղարկվել է դատախազին:

Մեծ Այրում համայնքի նախկին ղեկավարին ու նրա եղբորը մեղադրանք է առաջադրվել․ ՔԿ

թեգերը:
հափշտակում, փող, բանկոմատ, Երևան, Հայաստան

Գլխավոր թեմաներ