00:37 12 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.10
  • GBP737.78
  • EUR635.08
  • RUB7.06
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
13001

Թերթը գրում է, որ կառավարությունում քայլեր են ձեռնարկվում Վահրամ Դումանյանի դեմ, որպեսզի Նիկոլ Փաշինյանը նրան պաշտոնանկ անի։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնի համար վերջին օրերին ավելի ակտիվ պայքար է սկսել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:

Թերթի տեղեկություններով` կառավարությունում նույնպես քայլեր են ձեռնարկվում նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի դեմ, որպեսզի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նրան պաշտոնանկ անի, ու Հայրապետյանը նշանակվի նախարարի պաշտոնում:

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հրաժարվել է պաշտոնից

Պարբերականը հիշեցնում է, որ երեկ կառավարությունը ընդունեց մի որոշում, որով բուհերի կանոնադրությունը փոխվեց` առանց բուհերի և ռեկտորների համաձայնության և նրանց հետ քննարկման։ Ռեկտորները կոշտ հայտարարությամբ հանդես եկան, բայց դա չխանգարեց կառավարությանը միջամտել բուհական ինքնավարությանը։

«Սա արվեց, որպեսզի Վահրամ Դումանյանին Երևանի պետական համալսարանի ռեկտոր նշանակեն, իսկ Մխիթար Հայրապետյանին՝ նախարար»,– գրում է «Ժողովուրդը»։

Թերթի հարցին՝ Դուք գնո՞ւմ եք արդյոք գործադիր մարմին, Մխիթար Հայրապետյանը հայտարարել է.« No comment»»:

Հիշեցնենք` Հայրապետյանը ժամանակին ղեկավարում էր սփյուռքի նախարարությունը։

Արմեն Սարգսյանը պաշտոնից ազատել է ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետին

թեգերը:
Մխիթար Հայրապետյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ